


Արմինֆո.Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հաղորդել է, որ ադրբեջանական զինուժի դիվերսիոն հարձակումը Հադրութում պատահականություն չի եղել: Այդ մասին Հարությունյանը հայտարարել Է հոկտեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Արցախի նախագահը հայտարարել է, որ հոկտեմբերի 9-ին' հումանիտար հրադադարի շուրջ բանակցությունների մեկնարկից քիչ առաջ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե Ադրբեջանի զինված ուժերն «ազատագրել են» Հադրութը, ինչպես նաեւ այլ բնակավայրեր:
«Այդ պատճառով էլ Հադրութը դարձավ հիմնական թիրախը։ Ալիևը հայտարարել է այն վերցնելու մասին, բայց հանկարծ պարզել է, որ այդ հայտարարությունը շատ հեռու է ճշմարտությունից։ Հակառակորդը պահել է վարձկան ահաբեկիչների ստորաբաժանում, եւ հենց նրանցից են ձեւավորել դիվերսիոն խումբ, որը հարեւան տարածքներից ներխուժել է Հադրութ: Սակայն մեզ հաջողվել է վտարել այդ դիվերսիոն խմբին", - նշել է Արայիկ Հարությունյանը, հավելելով, որ այժմ Հադրութի շրջանի ղեկավարը գտնվում է Հադրութի վարչակազմի շենքում:


