


Արմինֆո. Գերմանիան ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ կոչ է անում պահպանել հրադադարի համաձայնեցված ռեժիմը: Այդ մասին ասվում Է Գերմանիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
"Դաշնային կառավարությունը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հումանիտար հրադադարի շուրջ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ կոչ է անում երկու կողմերին հարգել հրադադարը եւ խուսափել հետագա զոհերից", - նշել են ԱԳՆ-ում:
Բեռլինը նաեւ ողջունում է "ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ առարկայական բանակցություններ սկսելու երկու երկրների հայտարարած պատրաստակամությունը": Գերմանիան հանդես է գալիս հակամարտության երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ աշխատանքի օգտին։
Նշենք, սակայն, որ չնայած նախօրեին Մոսկվայում հրադադարի շուրջ ձեռք բերված համաձայնությանը, Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են հարձակումները Արցախի պաշտպանության բանակի դիրքերի վրա:


