


Արմինֆո. Ռուսական դիվանագիտության ղեկավարը թուրք գործընկերոջը տեղեկացրել է նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների Լեռնային Ղարաբաղի հարցով խորհրդակցությունների արդյունքների մասին: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները ։
Անկարայում դիվանագիտական աղբյուրների տվյալներով, երկու հեռախոսազրույց է տեղի ունեցել հայ-ադրբեջանական հակամարտության գոտում ժամանակավոր հրադադարի թեմայով:
Չավուշօղլուն ընդգծել է, որ Անկարան ուշադիր հետեւում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ժամանակավոր հրադադարի մասին որոշմանը հաջորդած գործընթացներին: ՌԴ ԱԳՆ կայքում այդ հեռախոսազրույցների մասին տեղեկություններ դեռ չեն հրապարակվել:


