


Արմինֆո.Ֆրանսիայի ԱԳՆ ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով հումանիտար հրադադարը եւ կոչ է անում կողմերը պահպանել հրադադարի ռեժիմը, հաղորդում է հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայությունը:
<Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար հրադադարի մասին հայտարարությունը ։ Այժմ այն պետք է կատարվի եւ խստորեն պահպանվի երկու երկրների միջեւ ռազմական գործողությունների մշտական դադարեցման պայմաններ ստեղծելու համար: Ֆրանսիան նախկինի պես պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ հարցում>, - ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ ։
Նախարարությունում նաեւ կոչ են արել կողմերին <առանց նախապայմանների> վերսկսել <սուբստանտիվ բանակցությունները>՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:
Չնայած նախօրեին Մոսկվայում ձեռքբերված հրադադարի պայմանավորվածությանը՝այսօր Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են հարձակումները Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի վրա:


