


Արմինֆո. Թուրքիան շարունակում է անմիջական ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի վրա եւ անտեսելով հրադադարի մասին մոսկովյան պայմանավորվածությունները՝ շարունակում է ապակայունացնել տարածաշրջանը:
Այսպես՝ այսօր Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հանդուգն հայտարարությամբ ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնագրի գործողության մեկնարկի հետ։
<Ադրբեջանը Հայաստանին վերջին շանսն է տվել հանրապետության օկուպացված տարածքներից զորքերը դուրս բերելու համար ։ Հրադադարի մասին համաձայնագիրը կարևոր քայլ է, սակայն այն որևէ կերպ չի կարող փոխարինել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի երկարաժամկետ կարգավորմանը։
Հրադադարի ռեժիմը ժամանակավոր բնույթ է կրում եւ ուղղված է գերիների եւ զոհվածների մարմինների փոխանակմանը: Սեպտեմբերի 27-ից սկսած ՝ Ադրբեջանն ամբողջ աշխարհին ցույց է տալիս սեփական ուժերով հողերն ազատագրելու վճռականությունն ու պատրաստակամությունը ։ Անկարան կաջակցի միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման այն քայլերին, որոնք համապատասխանում են Ադրբեջանի շահերին ։ Թուրքիան արտահայտում է իր վճռականությունը՝ այսուհետ ևս աջակցելու Ադրբեջանին ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ բանակցային սեղանի շուրջ>,- հայտարարել են Թուրքիայի ԱԳՆ-ում։
Անկարայի վերը ասածից կարելի է միայն մեկ եզրակացություն անել. Բաքուն կանգ կառնի միայն այն ժամանակ, երբ դա թույլ կտա Անկարան։ Ելնելով դրանից ՝ կարելի է եզրակացնել, որ եթե համաշխարհային տերությունները չսանձեն Ռեջեփ Էրդողանի պանթյուրքիստական նկրտումները, ապա ոչ միայն Հարավային Կովկասը կլինի կրակի մեջ, այլև՝ կբոցավառվի ամբողջ աշխարհը։


