
Արմինֆո. Հոկտեմբերի 9-ի առավոտից Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի դիմակայության գծում մարտական գործողությունները վերսկսվել են նոր ուժով, ռազմաճակատի ինչպես հյուսիսային, այնպես էլ հարավային ուղղությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով ՝ հյուսիսային ուղղությամբ մարտական գործողություններն ավելի շատ են եղել, քան նախորդ օրը, բայց ավելի ծանր ու կատաղի մարտեր են ընթանում ճակատի հարավային ուղղությամբ։ Հայկական զինված ուժերը շարունակում են դիմադրել թշնամու հարձակողական գործողություններին, նրան պատշաճ հակահարված հասցնելով եւ հետ շպրտելով ելման դիրքեր։ Հակառակորդը այսօր էլ կորուստներ է կրել։ Այս պահին մարտերը շարունակվում են։
"Այսօր Ադրբեջանի պաշտոնական շրջանակները հայտարարել են Ջեբրաիլի, Հադրութի և հարակից գյուղերի գրավման մասին, ինչը, մեղմ ասած, ծիծաղելի է, քանի որ այդ նույն ժամանակ ես Հադրութում էի, որտեղ նման բան չկար", - նշել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: Ավելին, նրա հավաստմամբ, կոնկրետ այդ ուղղությամբ ընդհանրապես ակտիվ մարտական գործողություններ չեն իրականացվել։
Միաժամանակ, այսօր կեսօրից հետո շարունակվել են Ստեփանակերտի հրետակոծությունները, ինչին Արծրուն Հովհաննիսյանն ու մի խումբ օպերատորներ ականատես են եղել։ "Այսօր ես լ իմ աչքերով ավերածություններ տեսա նաեւ Շուշիի եկեղեցում։ Ըստ էության, եկեղեցուն ուղղակի ճշգրիտ հարված է հասցվել, նույնիսկ, կարող եմ ասել, երկու անգամ, ինչը չի կարելի որակել որպես պատահականություն", - նշել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։
Նա դժվարացել է նշել զոհված հայ զինծառայողների ճշգրիտ թիվը, քանի որ ցուցակը օրը երկու անգամ ստուգվում է և միայն հետո է հրապարակվում։
Պատասխանելով այն հարցին, թե որքանով կարող է մտահոգություն առաջացնել
այն փաստը, որ թշնամի պետության ղեկավարն, ընդհանրապես, չի տիրապետում իրավիճակին, այն ներկայացնելով այնպես, կարծես՝ հայերն արդեն հանձնվել են, Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ հաշվի առնելով ադրբեջանական բանակում օտարերկրացիների, թեկուզ դաշնակիցների, մեծ ազդեցությունը, պետք չէ զարմանալ: Արդեն շատ անգամ Իլհամ Ալիևը հայտարարություններ է արել, որոնք, նույնիսկ, մոտ չեն իրականությանը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն, ուղղակի, արգելափակված է։