


Արմինֆո. ՄԱԿ-ը հուսով է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Ջեյհուն Բայրամովի եւ Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Մոսկվայում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ, կհանգեցնի ռազմական գործողությունների դադարեցման: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
"Մենք լիովին ողջունում ենք այդ ջանքերն ու առաջիկա հանդիպումը։ Հուսով ենք, որ այն, առաջին հերթին, կհանգեցնի մարտական գործողությունների դադարեցման", - ասել է նա։
Հիշեցնենք, որ Մոսկվայում ընթանում են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները:


