


Արմինֆո.Ռուս և ֆրանսիացի դիվանագետները կրկին քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Տիտովն ընդունել է Ռուսաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պիեռ Լևիին՝ նրա խնդրանքով: Մտքեր են փոխանակվել միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը։ Նշվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մարտական գործողությունների դադարեցման նախաձեռնության իրականացման նշանակությունը հումանիտար առաջնահերթ խնդիրների լուծման համար։
Նշենք, որ այս պահին Մոսկվայում ընթանում են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների բանակցություններ:


