


Արմինֆո. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ անդամ Լորի Թրահանը (Lori Trahan) ԱՄՆ-ին կոչ է արել դիվանագիտական ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում բռնությունը դադարեցնելու համար:
"Ադրբեջանի և Թուրքիայի կողմից աջակցվող ուժերը շարունակում են հարձակվել հայ ընտանիքների և քաղաքացիական անձանց վրա։ Նախկինում ԱՄՆ դիվանագիտական միջամտությունն առանցքային դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բռնության դադարեցման գործում։ Դա կլինի բանալի՝ հիմա դա կանգնեցնելու համար", - գրել է նա։


