


Արմինֆո.ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կրկին դիմել է միջազգային հանրությանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Թաթոյանի Facebook-յան էջում:
«Դիմել եմ համաշխարհային հանրությանը: Անհրաժեշտ են հրատապ քայլեր: Ժամանակն է ոչ թե ձևական կոչերով կամ կոնֆերանսներում գեղեցիկ ելույթներով, այլ իրական քայլերով անհապաղ դադարեցնել այս շարունակվող հումանիտար աղետը, զոհերն ու զանգվածային ավերածությունները: Յուրաքանչյուր րոպեն, յուրաքանչյուր վայրկյանը կարևոր է: Մի՛ կուրացրեք ձեզ: Մի՛ փակեք ձեր աչքերը», - գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:


