


Արմինֆո. Եվրամիության անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 12-ին կայանալիք նիստում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ՝ հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների նախատեսված հանդիպման արդյունքները: Այս մասին հոկտեմբերի 9-ին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձր ներկայացուցիչը ։
<Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները բանակցություններ կվարեն Մոսկվայում ։ Տեսնենք հանդիպման արդյունքները և երկուշաբթի կքննարկենք, թե ինչպես ԵՄ - ն կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը> - ասել է նա ։


