


Արմինֆո. ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Երեւանում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում ունեցած իր ելույթում առաջին հերթին ցավակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով զոհվածների հարազատներին ու մերձավորներին:
<Նախ եւ առաջ ցանկանում եմ խորին ցավակցություն հայտնել այս օրերին զոհվածների եւ տուժածների բոլոր հարազատներին ու մերձավորներին: Մենք սգում ենք բոլոր նրանց հետ, ովքեր կորցրել են իրենց հարազատներին այս հակամարտությունում>, - ասել է նա ։
Այդ կապակցությամբ նա ընդգծել է, որ չափազանց կարեւոր է ապահովել բոլոր մարտական գործողությունների անհապաղ դադարեցում, ձեռնամուխ լինել հակամարտության դիվանագիտական կարգավորմանը: <Ռուսաստանը պատրաստ է դրան աջակցել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ>, - հայտարարել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը:


