Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Այս մասին հոկտեմբերի 9-ին ելույթ ունենալով ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի լիագումար նիստում՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։
Նրա խոսքով, մեր ժողովրդի դեմ ռազմական գործողություններին մասնակցում է ոչ միայն թուրք զինվորականների ղեկավարած ադրբեջանական բանակը, այլեւ՝ Անկարայի կողմից հավաքագրված վարձկանները եւ զինյալները Սիրիայից: Այս փաստը, ըստ ՀՀ կառավարության ղեկավարի, հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների պաշտոնական հայտարարություններով, ինչպես նաև միջազգային հեղինակավոր պարբերականների բազմաթիվ հրապարակումներով: Նիկոլ Փաշինյանի խոսքով ՝ առանձնահատուկ տագնապ է առաջացնում Թուրքիայի գործողությունները, որը սպառնում է քաղաքական ապակայունացմամբ ոչ միայն տարածաշրջանում, այլեւ՝ ամբողջ աշխարհում ։
Ինչպես նշել է վարչապետը, չնայած բոլոր ջանքերին, հակառակորդին չի հաջողվել էական արդյունքների հասնել: <Մենք հավատարիմ ենք խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ ենք վերսկսել խաղաղ գործընթացը ՝ համաձայն վերջին մի քանի օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների և արտաքին գործերի նախարարների կողմից արված հայտարարությունների>, - նշել է ՀՀ կառավարության ղեկավարը: