


Արմինֆո. Ագրեսիվ հռետորաբանությունը չի հանգեցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Միևնույն ժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ անհրաժեշտ է կոնկրետ գործողություններ ձեռնարկել ՝ ուղղված տարածաշրջանում լարվածության նվազեցմանը ։
<Ոչ մի ագրեսիվ հայտարարություն երբեք չի հանգեցնի ցանկալի արդյունքի, եթե, այնուամենայնիվ, մենք իսկապես անկեղծորեն ցանկանում ենք հասնել լարվածության թուլացմանը Լեռնային Ղարաբաղում>, - ասել է նա <Դոժդ> հեռուստաալիքի եթերում, հաղորդում է ՏԱՍՍ - ը:
Զախարովան նշել է, որ հակամարտության հաջող կարգավորման համար անհրաժեշտ է նախապատվությունը տալ կոնկրետ գործողություններին, այլ ոչ թե՝ թշնամական հռետորաբանությանը: <Եթե ագրեսիվ հայտարարությունները կարողանային լուծել այդ հարցը, երևի դա շատ ավելի հեշտ կլիներ, և ընդհանրապես որևէ խնդիր չէր լինի ։ Բանն այն է, որ դրանք ոչ միայն չեն նպաստում նպատակին հասնելուն, այլ շատ առումներով կարող են սրել իրավիճակը>, - նշել է նա ։
Ընդ որում, անդրադառնալով Շուշիում ռուս լրագրողների վիրավորմանը, ՏԱՍՍ-ի հետ զրույցում Զախարովան ասել է, որ նրանց կտեղափոխեն Երեւան, երբ նրանց կարելի լինի տեղափոխել․ նրանցից մեկն այժմ ծանր վիճակում է: <Երեւանում Ռուսաստանի դեսպանատունը կապի մեջ է Հայաստանի ԱԳՆ-ի հետ ՝ հակամարտության գոտում ռուս լրագրողների վիրավորվելու կապակցությամբ ։ Մեր տեղեկություններով ՝ նրանցից մեկը գտնվում է ծանր վիճակում, նրան վիրահատում են ։ Երկու վիրավորները միջին ծանրության են, նրանք նույնպես շուտով կվիրահատվեն։ Հենց որ բոլորին կարելի լինի տեղափոխել, նրանց կտեղափոխեն Երեւան>, - հայտնել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։


