


Արմինֆո. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է հոկտեմբերի 8-ի ժամը 21:00-ի դրությամբ Ադրբեջանի կորուստների մասին տվյալները:
Հակառակորդի կորուստներն են՝ 162 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 508 միավոր զրահատեխնիկա, 4 ՏՕՍ, 4369 սպանված:
Նշվում է, որ վերջին օրվա ընթացքում խոցվել է հակառակորդի 17 անօդաչու թռչող սարք, 12 միավոր զրահատեխնիկա: Մարտերի ընթացքում հակառակորդն ունի 300 զոհ։
Նշենք, որ ըստ ՊԲ հաղորդագրության՝ իրադրությունն առաջնագծում գիշերը եղել է հարաբերական կայուն-լարված:


