


Արմինֆո. Հայկական սփյուռքի ներկայացուցիչներն այս օրերին աշխարհի տարբեր երկրներում բողոքի ակցիաներ են անցկացնում՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի դեմ։
Այսօր ԱՄՆ-ում՝ Սպիտակ տան շենքի առջև, կշարունակվի նախօրեին սկսված ակցիան, որին մտադիր են միանալ ԱՄՆ մայրաքաղաք ժամանող հայերը երկրի տարբեր անկյուններից:
Նախօրեին Փարիզում բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան առջեւ ։ Հայկական սփյուռքի ներկայացուցիչները հավաքվել են՝ <Արցախը Հայաստան է> գրությամբ դրոշներով, ցուցապաստառներով, որպեսզի իրենց զորակցությունն արտահայտեն Ղարաբաղին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ագրեսիային դիմակայելու հարցում:

Հանրահավաքի մասնակիցները վանկարկում էին՝ <Հաղթելու ենք>, երգում Հայաստանի օրհներգը ՝ առաջին գծում զինվորներին հիշեցնելով, որ նրանք այնպիսի հզոր թիկունք ունեն՝ ինչպես Սփյուռքը ։ Համայնքի առավել ակտիվ ներկայացուցիչները նշել են, որ Թուրքիան և Ադրբեջանը ահաբեկչական երկրներ են ։ Ավելին, Ղարաբաղը դեռ 30 տարի առաջ ապացուցեց, որ ազատ և անկախ լինելու իրավունք ունի ։ <Հայաստանը Ֆրանսիային ու աշխարհին տվեց Շառլ Ազնավուրին, Միսաք Մանուշյանին, իսկ ո՞ ւմ նվիրեց Թուրքիան։ Մի՞թե աշխարհը դա չի տեսնում>,- հանրահավաքի ժամանակ հարց է ուղղել հայ համայնքի ներկայացուցիչ Ավետիս Ավետիսյանը։Նա ընդգծել է, որ իրենք հավաքվել են՝ <ոչ> ասելու նոր ցեղասպանությանը ։

Նրա խոսքով ՝ հայերն այլեւս այնպիսին չեն, ինչպիսին 105 տարի առաջ էին, երբ նրանց սպանում եւ բռնի տեղահանում էին Դեյր էզ-Զորի անապատներ:
Ստոկհոլմում հայերը բողոքի ակցիա են անցկացրել ՝ կոչ անելով վերջ դնել Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիային։ Շվեդահայերն աջակցում են Արցախին և Հայաստանին, նշում էին ակցիայի մասնակիցները։
Ավելի վաղ համանման ակցիա էր անցկացվել նաեւ Մադրիդում, Բրյուսելում, աշխարհի այլ քաղաքներում։



