Արմինֆո.Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Ինչպես հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը քննարկել են միջազգային ասպարեզում Եվրասիական տնտեսական միության դիրքավորման և ինտեգրացիոն միավորումների հետ փոխգործակցության հարցեր:
Միխայիլ Մյասնիկովիչն ընդգծել է, որ հանձնաժողովը կարևոր է համարում աշխարհում Եվրասիական տնտեսական միության դիրքերի ամրապնդման հարցը: Առկա ներուժի լիարժեք իրացման համար անհրաժեշտ են համակարգված քայլեր։
Զոհրաբ Մնացականյանն, իր հերթին, հայտարարել է այդ ձգտմանն աջակցելու մասին՝ նշելով միության միջազգային ներկայությունն ու ճանաչելիությունը ամրապնդելու անհրաժեշտությունը