


Արմինֆո.Ամփոփելով Արցախում ռազմական գործողությունների վերջին օրը՝ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանը հարվածներ է հասցրել քաղաքացիական բնակչությանը, ինչի արդյունքում Արցախում խաղաղ բնակչության շրջանում կա 20 զոհ, 93 վիրավոր, որոնցից միայն 20-ը՝ թեթեւ։ Այդ մասին նա հայտարարել Է հոկտեմբերի 8-ին կայացած հերթական ճեպազրույցի ժամանակ։
Հովհաննիսյանի խոսքով ՝ առավոտից Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են հարձակողական գործողությունները թե հարավային, թե հյուսիսային ուղղություններով, սակայն հարավային ուղղությամբ մարտերն ավելի ինտենսիվ են ընթացել: "Հայկական զինված ուժերը պաշտպանության ընթացքում շարքից հանել են զգալի քանակությամբ տեխնիկա, խոցել հակառակորդի կենդանի ուժը", - ընդգծել է նա: Նա նաև տեղեկացրել է, որ երեկվա դրությամբ Արցախում ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել է 4600 միավոր անշարժ գույք, վնասվել կամ ավերվել է 750 ենթակառուցվածք և հասարակական օբյեկտ:
Այսօր եւ նախորդ գիշեր, ինչպես շարունակել է ՊՆ ներկայացուցիչը, Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են տարբեր բնակավայրեր, այդ թվում ՝ Ստեփանակերտը եւ Շուշին: "Դուք գիտեք, որ այսօր Շուշիի եկեղեցու գնդակոծության հետևանքով տուժել են լրագրողներ։ Այսօր երկու անգամ թիրախավորել են տաճար, ինչը վկայում է այդ գործողությունների կանխամտածված լինելու մասին։ Եկեղեցին լրջորեն վնասվել են, և եղել են վիրավորներ, քաղաքացիական բնակչության շրջանում, ինչի մասին մանրամասն ձեզ կտեղեկացնի մարդու իրավունքների Պաշտպանը>, - ասել է նա:
Հարցին, թե արդյոք Արացախի Պաշտպանության բանակը մտադիր է համաչափ պատասխան տալ, Արծրուն Հովհաննիսյանն ընդգծել է, որ եթե դա ենթադրում է հարված մշակութային օբյեկտներին, ապա հայկական կողմը նման վերաբերմունք երբեք իրեն թույլ չի տվել և մտադիր չէ հետագայում թույլ տալ:


