


Արմինֆո. "Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա զրույցի ժամանակ ես հույս հայտնեցի, որ ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ լուծում կստանա և վերահաստատեցի Վիեննայում երկու կողմերի միջեւ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնելու մեր առաջարկը", - Twitter-ի իր էջում գրել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը։
Նա նշել է, որ Ավստրիան միշտ երկխոսության վայր է եղել, եւ Վիեննան կշարունակի նպաստել ապաէսկալացմանը եւ ուղիղ բանակցություններին: "Շատ մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում շարունակվող էսկալացիայով։ Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի ։ Ավստրիան կոչ է անում դադարեցնել մարտական գործողությունները և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններին", - գրել է Սեբաստիան Կուրցը ։


