


Արմինֆո.Ադրբեջանը երկրորդ անգամ է հարվածել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն, ինչի հետևանքով վիրավորվել է երեք լրագրող, որոնք լուսաբանում էին նախորդ հարվածի հետևանքները։
Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ Նրա հավաստգմամբ, դա կանխամտածված եւ նպատակաուղղված հարված էր եկեղեցուն եւ լրագրողներին, որոնց ադրբեջանցիները հետեւում էին անօդաչու թռչող սարքի օգնությամբ:
Ըստ Արցախի տեղեկատվական կենտրոնի՝ ադրբեջանական զինուժի կողմից երկրորդ գնդակոծության հետևանքով ծանր վիրավորում է ստացել ռուսաստանցի լրագրող Յուրի Պետրովիչ Կոտենոկը. բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար։



