


Արմինֆո. Հոկտեմբերի 8-ին ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ: Այդ մասին հայտնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը։
Ըստ աղբյուրի, կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության արդիական հարցեր, մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացման ընթացքի վերաբերյալ: Միխայիլ Միշուստինը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության շուտափույթ կայունացումը, ռազմական գործողությունների դադարեցումը եւ իրավիճակի քաղաքական-դիվանագիտական կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերսկսումը: Կողմերն ընդգծել են Անդրկովկասի տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:


