Արմինֆո. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն արձագանքել է Շուշիի խորհրդանիշ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գնդակոծությանը: "Ցեղասպանությունը երեկ, այսօր և հավիտյան նույնն է, ինչ իր նպատակը", - գրել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:
Այսօր ադրբեջանական զինուժը հրթիռակոծել է Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, որը վերակառուցվել էր անցյալ դարի 90-ականների սկզբի պատերազմից հետո։ Եկեղեցին լուրջ վնասվածքներ է ստացել։