


Արմինֆո.Շատ կարևոր է, որ սկսվում է խոսելու փուլը, բայց բանակցային տրամաբանությունը կարող է փոխվել։ Այս մասին հոկտեմբերի 8-ին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պաշտպանության եւ անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։
Պատգամավորը նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան փորձել են բիրտ ուժ կիրառելով, հապճեպ լուծել իրենց առջև դրված խնդիրը, բայց դա չհաջողվեց նրանց։ <Ղարաբաղի հարցը արդեն սովորական հարց չէ: Ղարաբաղյան խնդիրն արդեն միջազգային կարգավորման խնդիր է դառնալու: Այսօր անվտանգության գոտին լրիվ այլ արժեք ունի, այն պետք է ապահովվի Արցախի անվտանգությունը: Բնականաբար, ինչ-որ փոխզիջում պետք է լինի, բայց անվտանգության գոտու հարցը պետք է պարտադիր հաշվի առնվի>,-եզրափակել է Քոչարյանը։


