


Արմինֆո. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է հոկտեմբերի 7-ի ժամը 21:00-ի դրությամբ Ադրբեջանի կորուստների մասին տվյալները:
Հակառակորդի կորուստներն այս օրերին՝ 145 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 496 միավոր զրահատեխնիկա, 4 <Սմերչ> համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 4069 սպանված:
Նշենք, որ Արցախի Պաշտպանության բանակի տեղեկատվության համաձայն ՝ հակառակորդը առավոտյան հարձակում է ձեռնարկել շփման գծի հարավային ուղղությամբ, սակայն հետ է շպրտվել ՝ կրելով տեխնիկայի և կենդանի ուժի կորուստներ:


