


Արմինֆո. Թուրքիան ներգրավված է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ հոկտեմբերի 7-ին այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը ՝ խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ։
"Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ նորություն է այն, որ այնտեղ նկատվում է Թուրքիայի ռազմական ներգրավվածությունը։ Դա սպառնում է հանգեցնել հակամարտության միջազգայնացման, ինչից մենք ինքներս ամեն կերպ փորձում ենք խուսափել", - հայտարարել է Լե Դրիանը։
"Ֆրանսիան արդեն բազմիցս հայտարարել է իր դիրքորոշման մասին, - շարունակել է նախարարը։ - Նա հանդես է գալիս հօգուտ այն բանի, որպեսզի բոլոր կողմերը գիտակցեն, որ իրենք պետք է հնարավորինս արագ դադարեցնեն բոլոր ռազմական գործողություններն՝ առանց նախապայմանների, և սկսեն բանակցությունները: Դրանք պետք է դրական արդյունքի հանգեցնեն, նույնիսկ, եթե դրա համար զգալի ժամանակ պահանջվի", - ընդգծել Է նախարարը։
Նա հատուկ նշել է, որ "իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ներկայում շատ տագնապալի է։ Եվ Ֆրանսիան վճռականորեն մոբիլիզացնում է իր ուժերը կարգավորման հասնելու համար՝ որպես Մինսկի խմբի համանախագահ"։ Այդ կապակցությամբ Դրիանը հաղորդել է, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն ամենօրյա կապի մեջ է հակամարտության տարբեր կողմերի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ ՝ կարգավորման հասնելու նպատակով:


