


Արմինֆո. Հետախուզության տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվածություն է ձեռք բերել Աֆղանստանի իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդդին Հիքմեթիյարի հետ՝ Արցախի դեմ պատերազմում նոր ահաբեկչական խմբավորումներ ներգրավելու վերաբերյալ։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Նա, մասնավորապես, նշել է. "Ինչպես հաղորդում է աղբյուրը, վարձկանները Ադրբեջան կտեղափոխվեն առաջիկա օրերին։ Եվս մեկ անվիճելի փաստ. թուրքական իշխանությունները փորձում են տարածաշրջանը դարձնել ահաբեկիչների որջ ամենաբարձր մակարդակով։ Գուլբեդդին Հեքմաթիյարը աֆղանցի գրոհային է, որը 1990-ականներին երկու անգամ զբաղեցրել Է Աֆղանստանի վարչապետի պաշտոնը: Նա ԱՄՆ-ի կողմից ահաբեկիչ է հայտարարվել 2003 թվականին եւ ներառվել Է ՄԱԿ-ի ցուցակում" ։


