Արմինֆո. Կա պայմանագրային որոշակի բազա, և այդ պայմանագրերով է նախատեսված, որ, այո, Հայաստանի Հանրապետության տարածքն անմիջական սպառնալիքի դեպքում որոշակի պարամետրերով Ռուսաստանը պետք է իր անվտանգային որոշակի պարտավորություններ կատարի: Այս մասին BBC World News հեռուստաալիքին հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պատասխանելով լրագրողի համառ հարցերին, թե հաստատել է արդյոք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Փաշինյանի հետ հեռախոսազրույցներում այդ պարտավորությունների կատարումը՝ վերջինս դրական պատասխան է տվել: https://www.bbc.com/news/av/embed/p08tjxts/54436859?fbclid=IwAR2k7UAesEDpxwjY61VsS72r27 wLMbHJmW6dB4VUpoewFCNYRvG_j8Y_b8o