Արմինֆո. Ադրբեջանական քարոզչամեքենան հոկտեմբերի 7-ին Facebook սոցիալական ցանցում ստեղծել է <ԱրմԻնֆո> ֆեյք էջը ՝ ներկայացնելով որպես լրատվամիջոց ։ Այստեղ ադրբեջանցի <այթիշնիկները> սկսել են իրենց քարոզչական բեմադրված տեսանյութերը տեղադրել ։ Չկարողանալով կոտրել ԱրմԻնֆո լրատվական գործակալության կայքը ՝ ադրբեջանական քարոզչամեքենան որոշել է գնալ զարտուղի ճանապարհով։
Նշենք, որ Հայաստանի անկախ լրատվական գործակալություններից մեկի՝ ԱրմԻնֆո-ի կայքը կոտրելու փորձեր ձեռնարկվում են արդեն երկար ժամանակ: Դրանք հաճախակի են դարձել հատկապես Արցախի Հանրապետության տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումից հետո։ Գործակալության նկատմամբ նման վերաբերմունքը պատահական չէ։ Ըստ վիճակագրության, մեր ռուսալեզու կոնտենտի ընթերցողների մոտ 30 տոկոսն Ադրբեջանի բնակիչներ են ։
Բառացիորեն նախօրեին հայ կամավոր մասնագետների շնորհիվ հաջողվել է չեզոքացնել ադրբեջանցի հաքերների հարձակումը և նույնիսկ նույնականացնել վերջիններիս։ ԱրմԻնֆո լրատվական գործակալության աշխատանքի խափանմանն ուղղված հաքերների խումբը հարևան երկրի պետական ծառայողներն են։ Նրանք Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի աշխատակիցներն են։
<ԱրմԻնֆո>- ն շնորհակալություն է հայտնում մեր մասնագետներին գործակալության կայքի անխափան աշխատանքի ապահովման գործում մեծ աջակցության համար: