Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, Ալիևը Պուտինին մաղթել է նորանոր հաջողություններ պետական գործունեության մեջ ՝ ի նպաստ Ռուսաստանի զարգացման և բարգավաճման և քաջառողջության:
Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված իրավիճակը:
Իլհամ Ալիեւն ու Վլադիմիր Պուտինը կարծիքներ են փոխանակել ռուս-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարների հետ կապված հարցերի շուրջ: