


Արմինֆո. Պատերազմի ավարտից հետո Ստեփանակերտի դպրոցներից մեկն ունենալու է լավագույն ինժեներական լաբորատորիան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը
<Երբ անցած շաբաթ այցելել էի այս երեխաներ ին Ստեփանակերտի ապաստարանում, իմացա, որ իրենց համայնքում շատ բան չունեն զբաղվելու, բացի դպրոցից: Խոստացել եմ, որ պատերազմից հետո դպրոցում ունենալու են ամենալավ ինժեներական լաբորատորիան, ինչպես նաև էքսկուրսիա են գալու Երևան: Նրանք էին, որ ասացին՝ լքենք մեր Արցախը, բա ո՞վ տոնի հաղթանակը: Լույսի պես երեխեք են>,- գրել է նա։


