


Արմինֆո. Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը խորհրդակցությունների համար հետ է կանչել Ադրբեջանում Հունաստանի դեսպան Նիկոլաոս Պիպերիգկոսին: Այս մասին հայտնում է Հունաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը ։
Նաեւ ընդգծվում է, որ նախօրեին Ադրբեջանի դեսպանը կանչվել է Հունաստանի ԱԳՆ, որտեղ նրան կոշտ բողոք է ներկայացվել՝ կապված ադրբեջանական կառավարության անհիմն եւ վիրավորական պնդումների հետ, թե իբր հունական պետությունը հանդուրժողականություն է ցուցաբերում ահաբեկչական գործողությունների, ահաբեկիչ գրոհայինների հավաքագրման փորձերի եւ Ադրբեջանի դեմ հունական տարածքից կիբեռհարձակումների առնչությամբ։
Հարկ է նշել, որ Հունաստանի դեսպանը սկսել է իրականացնել իր առաքելությունն Ադրբեջանում ընթացիկ տարվա սեպտեմբերի 4-ին:
Նշենք նաև, որ հունական կողմը լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանին ՝ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ ։


