Արմինֆո. Արցախի Պաշտպանության բանակի գործողությունների շնորհիվ հակառակորդի հերթական վառելիքաքսուքային խոշոր բազան օդ հանվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Ստեփանյանը նաև հրապարակել է հակառակորդի ստորաբաժանումների ոչնչացման կադրերը՝ գրությամբ․ <Հակառակորդի մուտքը դժոխք, մեր դիպուկ հարվածներն ու նրանց անփառունակ ելքը․․․ և այսպես շարունակ>։
Պաշտպանության բանակը նաեւ տեսանյութ է հրապարակել Ջաբրայիլից ադրբեջանական ուժերի փախուստի կադրերով: