


Արմինֆո. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով ։ Ինչպես հաղորդել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են այդ թվում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
<Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կապակցությամբ կանցլերը արտահայտվել է հրադադարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների օգտին, որոնք ուղղված կլինեին էական առաջընթացին>, - ասված է հաղորդագրության մեջ:


