


Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է հոկտեմբերի 5-ին ՝ ժամը 21: 00-ի դրությամբ Ադրբեջանի կորուստների մասին տվյալները:
Ադրբեջանի կորուստները հետեւյալն են՝ 126 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 379 միավոր զրահատեխնիկա, 4 <Սմերչ> համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 3454 սպանված:
Նշենք, որ ըստ Արցախի ՊԲ-ի ՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը գիշերը համեմատաբար կայուն լարված է եղել:


