


Արմինֆո. Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր այն պնդումները, թե Արցախի պաշտպանության բանակի զորքերը թիրախավորում են քաղաքացիական բնակչությունը, ապատեղեկատվություն է։ Այդ մասին հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնելով, որ այսօր վաղ առավոտից առաջնագծում թեժ մարտեր են ընթացել, հակառակորդը հրթիռակոծության է ենթարկել բնակավայրերը,լ Հովհաննիսյան նշել է, որ ՊԲ ստորաբաժանումները պատասխան գործողությունների են դիմում, սակայն, ի տարբերություն հակառակորդի, թիրախավորում են բացառապես ռազմական նշանակության օբյեկտները:
Նա նաև պատմել է, որ Արցախի պաշտպանության բանակի կողմից իրականացված գրագետ և փայլուն մարտավարական գործողության շնորհիվ հաջողվել է հետ շպրտել հակառակորդին ՝ նրան պատճառելով կենդանի ուժի լուրջ կորուստ՝ ավելի քան 200 մարդ: Նա նշել է, որ հակառակորդը հաճախ փոքր հաջողությունները փորձում է ներկայացնել որպես մեծ հաջողություններ՝ դրանք ամրապնդելով կեղծված տեսանյութերով: "Միայն հարավային ուղղությամբ նրանք այսօր ավելի քան 200 մարդ են կորցրել։ Թող այսօր փորձեն ցույց տալ իրենց հաջողությունները", - ասել է նա ՝ հորդորելով սպասել լավ լուրերի։
Ընդ որում, Հովհաննիսյանը հավելել է, որ այսօր, ցավոք, իրենք չեն հասցրել ամփոփել հակառակորդի կորուստների տվյալները, և վաղը կներկայացվի երկու օրվա վիճակագրությունը:


