



Արմինֆո. Ռոսավիացիան ռուսական ավիաընկերություններին "կանաչ լույս" են տվել 169 միջազգային երթուղիներով կաանննոնավոր թռիչքներ իրականացնելու համար: Այդ մասին գործակալության հրամանը հրապարակվել է Ռոսավիացիայի կայքում:
Ինչպես հետեւում է Ռոսավիացիայի հրամանի հավելվածից, թույլտվություններ տրվել են դեպի այն երկրներ թռիչքների համար, որոնց հետ դեռեւս չի վերսկսվել ավիահաղորդակցությունը՝ Ադրբեջան, Հայաստան, Գերմանիա, Հունաստան, Իսրայել, Իսպանիա, Իտալիա, Կիպրոս, Չինաստան, Մալթա, Նիդեռլանդներ եւ Սաուդյան Արաբիա:
Այս տարվա գարնանը միջազգային ավիահաղորդակցության լիակատար դադարեցումից հետո Ռուսաստանը ամռան վերջից մասնակիորեն վերսկսել է թռիչքները դեպի Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Կորեա, Եգիպտոս, ԱՄԷ, Թուրքիա, Մեծ Բրիտանիա, Շվեդիա, Տանզանիա եւ Մալդիվներ,
հաղորդել է ՏԱՍՍ-ը։


