


Արմինֆո.Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ֆրանսիացի գործընկեր Ժան Իվ Լե Դրիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հանգամանալից քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն, նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող լայնածավալ մարտական գործողությունների կապակցությամբ եւ հակամարտող կողմերին են դիմել շուտափույթ եւ լիակատար հրադադարի եւ լարվածության թուլացման կոչով: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա համաձայնեցված գործողությունների կարեւորությունը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությանը համապատասխան:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաեւ երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր։


