


Արմինֆո. Համառ մարտեր են ընթանում, կասեցվում է թշնամու զորքերի առաջխաղացումը։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Զորքերի որոշակի տեղաշարժերը, խուսավարումները այս պատերազմի այս փուլում ոչինչ չեն որոշում։ Հակառակորդի քարոզչական նյութերը մի օգտագործեք», - հավելել է ՊՆ ներկայացուցիչը։
Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը, իր հերթին, տեղեկացրել է, որ Արցախի ՊԲ հարավային ուղղությամբ խոցվել են հակառակորդի մեկ տանկ և երկու ՀՄՄ։


