Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2020 17:03

Հայաստանի նախագահ. Անվերահսկելի ջիհադիստ ահաբեկիչների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում պատերազմին հակասում է միջազգային բոլոր նորմերին

Հայաստանի նախագահ. Անվերահսկելի ջիհադիստ ահաբեկիչների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում պատերազմին հակասում է միջազգային բոլոր նորմերին

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել չինական Caixin Media գործակալությանը, որի տեքստը հրաապարակել է ՀՀ նախագահի աշխատակազմը.

 

Հարց-Երեկ մենք տեսանք, թե ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կոչ արեցին երկու կողմերին՝ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների առանց նախապայմանների: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է Բաքվի հետ վերսկսել բանակցությունները:

 

-Ցանկանում եմ նախ և առաջ անդրադառնալ տիրող իրավիճակին: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որը խորհրդային իշխանության կողմից պարտադրված` 70 տարի Ադրբեջանի մաս էր կազմել, Խորհրդային Միության փլուզումից հետո հանրաքվեի միջոցով վճռեց դուրս գալ Ադրբեջանի կազմից և անկախություն հռչակեց: Ադրբեջանի արձագանքը 20-րդ դարի արձագանք չէր, նա զորքեր ուղարկեց և սկսեց կոտորած, հակամարտությունը վերաճեց պատերազմի: Պատերազմը դադարեց 1994 թվականին, երբ սկսվեցին բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի երեք համանախագահներն են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը: Բանակցությունները շարունակվում էին 26 տարի: Պետությունների, հակամարտող կողմերի միջև, ինչպես նաև կոմերցիոն ցանկացած բանակցություն երբեմն գոհացնող է, երբեմն` ոչ: Դա նորմալ է: Պետք է համբերություն ունենաս, քանի որ դրա այլընտրանքը պատերազմն է:

Ադրբեջանը որոշել է ինքն իրեն հեռացնել բանակցային սեղանից և ընտրել պատերազմի ուղին: Դա եղել է մի քանի անգամ՝ հանգեցնելով տեղային պատերազմների, քառօրյա պատերազմների, ինչպես 2016 թվականին, մեկ այլ բախում տեղի ունեցավ այս տարվա հուլիսին: Սակայն այս անգամ ամեն բան տարբեր է: Թուրքիան այժմ ուղղակիորեն ներգրավված է այս հակամարտությունում: Թուրքիան Ադրբեջանում ունի մեծ թվով զինվորականներ՝ ինչպես բուն Ադրբեջանում, այնպես էլ Նախիջևանում, որը ցամաքային կապ չունի Ադրբեջանի հետ և գտնվում է Հայաստանի ու Թուրքիայի միջև և այսօր փաստացիորեն կառավարվում է թուրքական կողմից: Բուն Ադրբեջանի տարածքում Թուրքիան ունի գեներալներ, խորհրդականներ, և որ ավելի վատ է՝ Թուրքիան վարձել և իր հետ բերել է ջիհադիստ ահաբեկչական խմբերի Սիրիայից: Ինչպե՞ս կարող է երրորդ երկիրը միջամտել երկու պետությունների՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակամարտությանը, ինչպե՞ս կարող է այստեղ բերել անկառավարելի մի բան՝ ջիհադիստ ահաբեկիչների:Ադրբեջանցիների և թուրքերի կողմից ժամանակակից տեխնոլոգիա է օգտագործվում ՝ դրոններից մինչև F-16 կործանիչներ, ինչը ևս հակասում է բոլոր միջազգային նորմերին: Վստահ եմ, որ համաձայնագիրը, որն ունի Թուրքիան ԱՄՆ-ի հետ, թույլ չի տալիս այդ երկրին նման քայլերի գնալ: Բացարձակ համոզված եմ, որ համաձայնագրերը, որը Թուրքիան ստորագրել է՝ դառնալով ՆԱՏՕ-ի անդամ, արգելում են նրան այս ամենը: Սակայն այդ երկիրն անտեսում է սա: Մենք այժմ ունենք փաստեր, որ ոչ միայն ամերիկյան սարքավորումներ են օգտագործվում Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետությունում: Տարբեր երկրների, այդ թվում և Թուրքիայի արտադրած դրոնները օգտագործվում են ոչ միայն այդտեղ, այլև օգտագործվում են Հայաստանի դեմ: Նախորդ գիշեր թուրքական արտադրության 4 դրոն խախտել է Հայաստանի հետ սահմանը: Դրանք ոչնչացվել են հայկական պաշտպանական համակարգի կողմից:

 

Հարց- Այսինքն, հակամարտությունը վերսկսվել է ոչ միայն արևելյան կողմում, այլև ձեր և Թուրքիայի սահմանին:

 

- Ես չունեմ վերջնական տվյալներ, թե որտեղից են նրանք մտել հայկական սահմաններից այս կողմ, սակայն դա էական չէ, դրանք թուրքական դրոններ են, ղեկավարվում են թուրք օպերատորների կողմից և հատում են սահմանը: Այսինքն, կան թուրքական ներգրավվածության բոլոր ապացույցները: Նրանք պատճառաբանում են իրենց գործողությունները՝ ասելով, թե իբր իրենք ադրբեջանցիների էթնիկ եղբայրներն են: Ներեցեք, սակայն թյուրքական ժողովուրդներն այնքան շատ են, թուրքերն էթնիկ եղբայրներ ունեն Հյուսիսային Կովկասում, Ռուսաստանի բոլոր շրջաններում, Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև Չինաստանի հյուսիսում: Եթե նրանք փնտրում են էթնիկ եղբայրների, դա նշանակում է, որ նրանք կարող են միջամտե՞լ այս բոլոր պետությունների գործերին՝ աջակցելու «էթնիկ եղբայրներին»: Սա միանշանակ անընդունելի է:

Երկրորդը, նրանք պնդում են, թե իբր Հայաստանում կան PKK զինյալներ, ինչը բացարձակ անհեթեթություն է: PKK զինյալներ չկան: Հայաստանում մենք ունենք քրդական և եզդի ազգաբնակչություն: Նրանք բոլորը Հայաստանի լավ քաղաքացիներ են: Նրանցից ոմանք բնակվում են Լեռնային Ղարաբաղում և այնտեղ ևս լավ քաղաքացիներ են: Եվ երբ վտանգ է լինում, նրանք պաշտպանում են իրենց երկիրը: Նրանք Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներ են: Երրորդը, որը հետաքրքիր է՝ Թուրքիան իր զինուժը տեղակայել է էներգետիկ խողովակաշարի մոտ՝ հայտարարելով, թե սպառնալիք կա Լեռնային Ղարաբաղի կողմից: Սա մեկ այլ անհեթեթություն է, քանի որ եթե Լեռնային Ղարաբաղը կամ հայերը մտադրություն ունենային այն ռմբահարելու, դա կանեին 20 տարի առաջ, երբ խողովակաշարը դեռ նոր էր կառուցվում: Եթե առաջին ռումբերը նետվեին խողովակաշարի առաջին 100 մետրի կառուցման ժամանակ, առհասարակ խողովակաշար չէր լինի: Ճիշտ չե՞մ: Միջազգային հանրությունն ու կազմակերպությունները կվախենային խողովակաշար ունենալ մի հատվածում, որտեղ Լեռնային Ղարաբաղից կարող էր սպառնալիք գալ: Սակայն հայերը նման բան չեն արել: Եվ այս 20 տարիների ընթացքում Ադրբեջանը միլիարդավոր դոլարների եկամուտներ է ունեցել նավթի վաճառքից, օգտագործել այդ գումարը զենք գնելու և հայերին սպանելու համար: Իսկ այժմ նրանք ասում են, թե հայերը կռմբակոծեն, ինչը անհեթեթություն է: Ես կտրականապես մերժում եմ սա:

 

Հարց- Քանի որ, ինչպես նշեցիք, թուրքական ներգրավվածությունը բավական բարդ է, և խնդիրները կարող են լուծվել միայն Մինսկի խմբի ձևաչափով, դուք պատրաստվո՞ւմ եք դիմել ՀԱՊԿ երկրներին, մասնավորապես, Ռուսաստանին՝ միջամտելու ներկայիս իրադրությունում: Արդյո՞ք դա քննարկվող տարբերակ է, թե՞ դուք կնախընտրեք ձեր պաշտպանական ուժերը:

 

- Պատասխանը պարզ է: Երբ չկար թուրքական ներգրավվածություն, և հակամարտության կողմերն էին Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղի պետությունն ու Հայաստանը՝ որպես նրանց անվտանգության երաշխավոր, Մինսկի խմբի համանախագահները գործ ունեին այս պարզ իրավիճակի հետ: Ներկայիս իրադրությունն այլ է: Բոլոր համանախագահները փորձում են հավասարակշռված, քաղաքական տեսանկյունից կոռեկտ դիրքորոշում ունենալ: Հիմա այդ հավասարակշռությունը չկա, քանի որ կա Թուրքիան: Կարծում եմ՝ կարող ենք վերադառնալ Մինսկի խմբին, երբ հեռացնենք Թուրքիային, երբ թուրքական բանակը հեռանա այդտեղից, երբ նրանք աջակցեն Ադրբեջանին միայն կրթության, գիտության, հումանիտար ոլորտներում: Սակայն քանի դեռ նրանք ներգրավված են այս ամենում, չկա հավասարակշռություն: Մինսկի խմբի համանախագահների համար շատ բարդ է լինելու գործ ունենալ հակամարտության մաս դարձած նոր սուբյեկտի հետ, որը Թուրքիան է: Անդրադառնալով ՀԱՊԿ-ին և Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին. իրավիճակը, որը ձեզ ներկայացրի, արդեն բարդ է Թուրքիայի ներկայության պատճառով: Ես մշտապես հարց եմ բարձրացնում՝ արդյո՞ք Իրանը կամ Ռուսաստանը կներգրավվեն: Մենք դժգոհ ենք, որ ունենք մի արտաքին խաղացող, որը միջամտում է և ամեն բան ոչնչացնում: Մենք ցանկանում ենք խնդրել միջազգային հանրությանը՝ ճնշումներ գործադրել Թուրքիայի նկատմամբ, որպեսզի նա հետ քաշվի: Միայն դրանից հետո մենք կարող ենք վերադառնալ Մինսկի խմբի բնականոն գործընթացին: Ցանկացած երրորդ կողմի որևէ ներգրավվածություն ողջ պատկերը շատ ավելի կխճճի և կդարձնի դժվար կառավարելի: Մենք կունենանք իրավիճակ, ինչպիսին Սիրիայում է: Եվ այս Սիրիան Կովկասի սրտում կստեղծի տասն անգամ ավելի շատ խնդիրներ, որոնք կտարածվեն ողջ տարածաշրջանով:

 

Հարց- Կան կարծիքներ, որ Հայաստանը պետք է միավորվի Արցախի Հանրապետության հետ: Ոմանք կոչ են անում դե յուրե ճանաչել այդ պետությունը: Իսկ ադրբեջանական կողմի միակ տարբերակը տարածքներն ազատագրելն է: Դուք կընդունե՞ք դա: Ինչպիսի՞ն է լինելու ձեր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ այս բախումից հետո:

 

- Դուք երկու հարց տվեցիք՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչելու կամ գուցե որևէ տեսակի համաձայնագիր ստորագրելու մասին: Բաքվի մոտեցումը բացառապես մերժում է որևէ բանակցություն և պնդում է, թե կա միայն մեկ լուծում, և դա յուրաքանչյուր հայի հեռացումն է այն տարածքից, որտեղ տարիներ ի վեր բնակվել են: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեպքում մեր մոտեցումն է՝ լինել հնարավորինս համբերատար: Մենք կարող էինք ճանաչել Լեռնային Ղարաբաղը 30 կամ 26 տարի առաջ, բայց քանի որ ունեինք բանակցային սեղան և խոսում ենք վերջնական լուծման մասին, մենք որոշեցինք մեր ճանաչմամբ իրավիճակն ավելի չբարդացնել և սպասել, մինչև կգտնենք վերջնական լուծում Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այդ քայլը չանելով՝ Հայաստանի միակ մտադրությունն է եղել լինել համբերատար և չբարդացնել խաղաղության գործընթացը:

Իհարկե, ներկայիս պատերազմի և ադրբեջանական կողմի հայտարարությունների պատճառով Հայաստանը գուցե չունենա այլընտրանք և ոչ միայն ճանաչի, այլև բացեիբաց աջակցություն ցուցաբերի: Իսկ մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղին, քանի որ այն պատմական հայկական տարածք է, որը տրվել է Ադրբեջանին խորհրդային իշխանությունների կողմից: Ստալինը հայտնի էր բոլոր ազգերի միջև խնդիրների ստեղծմամբ, նա խնդիրներ է ստեղծել ռուսների ու վրացիների, ուկրաինացիների և ռուսների, Կենտրոնական Ասիայի հանրապետությունների միջև և այլն: Սա էլ դրանցից մեկն է: Որպեսզի խաղաղ բանակցությունների հնարավորություն լինի, Հայաստանը շատ պահպանողական և համբերատար դիրքորոշում ցուցաբերեց: Սա խնդիրների լուծման հայկական տարբերակն է, քանի որ մենք հավատում ենք խաղաղության բանակցություններին: Այն, ինչ ասում է ադրբեջանական կողմը, ժամանակակից ձևակերպմամբ կոչվում է էթնիկ զտումներ՝ դու պարզապես դուրս ես քշում բոլորին և նվաճում նրանց հողը: Եթե նրանք նման քաղաքականություն սկսեն, ապա ո՞րը կլինի սահմանը: Այդ դեպքում մենք կունենանք աշխարհ, որտեղ միայն երկու կամ երեք պետություն կլինեն: Եթե մեկն ուժեղ է, արդյո՞ք դա նշանակում է, որ նրանք կարող են բոլորին նվաճել: Որտե՞ղ է մեր մարդկությունը: Որտե՞ղ է միջազգային հանրությունը: Որտե՞ղ է ՄԱԿ-ը: Որտե՞ղ են մնացած բոլորը: Այս տեսանկյունից այն, ինչ Բաքուն ասում է, մեզ համար ամբողջությամբ անընդունելի է: Ես սա ընդգծում եմ ոչ միայն այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետությունում պատմականորեն մշտապես հայեր են ապրում, այլև շատ կարևոր է այն, որ այսօրվա պատերազմում ներգրավված է Թուրքիան: Այս հանգամանքը բոլոր հայերին՝ Արցախում, Հայաստանում, Ռուսաստանում, Կալիֆորնիայում կամ Մերձավոր Արևելքի երկրներում հիշեցնում է Հայոց ցեղասպանության մասին, որը տեղի է ունեցել 1915 թվականին: Այսօր տեսնում ենք, որ, ցավոք սրտի, Թուրքիան որոշել է վերջացնել այն գործը, որն անավարտ էր թողել 1915-ին, երբ նրանք սպանեցին 1,5 միլիոն հայերի և շատերին քշեցին իրենց պատմական հայրենիքից:

Հարց -Տեսնում ենք, որ Բաքուն մշտապես մատնանշում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը, պնդում, որ հայերը և Արցախի զորքը պետք է դուրս գան: Ինչպե՞ս եք արձագանքում 1993-ի այդ չորս բանաձևերին: Կամ՝ հնարավո՞ր է ներկայացվի կամ կազմվի նոր՝ ավելի հավասարակշռված բանաձև՝ ներկա իրավիճակով պայմանավորված:

 

-Այս պահին ամեն ինչ սեղանին է, և մենք դիտարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները: Կցանկանայի նշել, որ չենք կարող Հայաստանի, Սփյուռքի կամավորներին կանգնեցնել:

 

Հարց- 15 միլիո՞ն ամբողջ աշխարհում:

 

-Այո: Նրանցից յուրաքանչյուրը հիշում է Ցեղասպանությունը, շատ զգայուն է այդ հարցի վերաբերյալ, և կան մարդիկ, որոնք պատրաստ են գալ: Նրանք արդեն իսկ վերադառնում են Հայաստան ԱՄՆ-ից, Ռուսաստանից և մնացած այլ երկրներից: Նրանք կամավորներ են: Ոչ ոք, նույնիսկ ես, չի կարող կանգնեցնել նրանց և ասել, որ չեն կարող գնալ: Նրանք զգում են, որ սա խաղ է, որն ունի այլ սցենար, և կկրկնվի նույնը, ինչ կատարվեց 105 տարի առաջ: Կալիֆորնիայի, Մերձավոր Արևելքի, ամբողջ արաբական աշխարհի, Ռուսաստանի, Եվրոպայի և շատ այլ երկրների հայերն իրենց հայրենիքից դուրս են ապրում Ցեղասպանության պատճառով: Նրանց հայրենիքը ոչնչացվել էր, և նրանք պետք է փախչեին: Նրանք գնացին Մասաչուսեթս, Նյու Յորք, Բոստոն, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, Ղրիմ, ամենուր: Ինչու՞: Քանի որ նրանք Թուրքիայի կողմից դուրս էին քշվել իրենց սեփական պատմական հայրենիքից: Այսօր պատմությունը կրկնվում է: Այդ իսկ պատճառով երիտասարդները, որոնք թոռներն են նրանց, ովքեր կորցրել են իրենց ընտանիքները, ծնողներին, հայրենիքը, չեն կարող ընդունել, որ այդ պատմությունը կրկնվի: Հազարավոր կամավորներ պատրաստ են գալ և կռվել իրենց երկրի համար:

 

Հարց-Կարո՞ղ ենք ասել, որ եթե Բաքուն առաջինը հրադադար հաստատի, այդ դեպքում դուք հետ կպահեք ձեր պաշտպանական ուժը, և կամավորները չեն շարունակի կռվել:

 

-Կարող եմ վստահեցնել, որ հայերը կդադարեցնեն էթնիկ զտման Բաքվի ցանկացած փորձ: Մենք որպես ազգ դա թույլ չենք տա: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի լքի իր հայրենիքը, որտեղ ապրել է հազարավոր տարիներ: Հայերը, դրսի նրանց բարեկամները ոչ մի դեպքում դա թույլ չեն տա: Այդ իսկ պատճառով իմ վերջնական ուղերձը հետևյալն է՝ եթե մենք դուրս մղենք թուրքական գործոնը, Ադրբեջանը բավարար ուժ չի ունենա միայնակ այս էթնիկ զտումն իրականացնելու համար: Եթե թուրքական գործոնը դուրս մղվի, ապա դա Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղի հայերին, Հայաստանի Հանրապետությանը կստիպի վերադառնալ բանակցությունների սեղան և գտնել խաղաղ լուծում: Այս աշխարհում վերջնական լուծումները ռազմական չեն: Յուրաքանչյուր ռազմական լուծում, յուրաքանչյուր պատերազմ, որը վերջնական է թվում, ի վերջո, ընդհանրապես վերջնական չէ: Տեսեք, թե ինչ կատարվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ Գերմանիան բաժանվեց, իսկ հիմա այն բաժանվա՞ծ է: Մենք մարդկային արարածներ ենք և ապրում ենք ուրիշ աշխարհում, որը չպետք է լինի իրար սպանելու աշխարհ:

 

Հարց- Բաքուն պնդում է, որ ձեր պաշտպանական ուժերը ուղղակիորեն ներգրավված են պատերազմում, գտնվում են առաջնագծում: Կարո՞ղ եք ասել, թե ինչպիսի հարաբերություններ են Հայաստանի ազգային ուժերի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանական ուժերի միջև: Այսօր դուք գտնվո՞ւմ եք նույն միասնական հրամանատարության ներքո:

 

-Հայաստանն ուղղակիորեն ներգրավված չէ այս հակամարտության մեջ: Ինչպես արդեն նշեցի, Լեռնային Ղարաբաղում կռվող բանակը կոչվում է Արցախի պաշտպանության բանակ: Կան նաև այնտեղ կռվող կամավոր հայեր: Նրանք այնտեղ չեն գնում երրորդ կամ չորրորդ երկրի կողմից: Ադրբեջանի դեպքում դա կազմակերպված է Թուրքիայի կողմից՝ բերելով ոչ միայն նրանց զինված ուժերը, զինտեխնիկան, կառավարելով և օգնելով ադրբեջանական բանակին, այլ նաև ահաբեկիչներ բերելով, որոնք մեծ խնդիր և գլխացավանք են ողջ տարածաշրջանի համար՝ հնարավոր է՝ հյուսիսի համար, որը Հյուսիսային Կովկասն է՝ Ռուսաստանի մասը, հնարավոր է՝ հարավի համար, որտեղ Իրանն է՝ միևնույն է թիրախավորելով Հայաստանը: Ո՞վ է ցանկանում այս աշխարհում ահաբեկիչ տեսնել իր հողում: Ես դա չեմ ցանկանում: Զարմացած եմ, որ մեր ադրբեջանցի հարևանները նրանց թույլ են տվել՝ լինել իրենց հողում՝ հավատալով, որ կոնֆլիկտից հետո նրանք կհեռանան: Սակայն դա այդպես չէ: Տեսնում ենք, որ վերջին տարիներին, որտեղ նրանք գնում են, այլևս չեն հեռանում:

 

Հարց-Մինչև այս պահը շարունակու՞մ եք արդյոք վստահություն ունենալ Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի մասով:

 

-Ես առավելագույն վստահություն ունեմ մի պարզ պատճառով: 30 տարի առաջ ես ֆիզիկայի և մաթեմատիկայի պրոֆեսոր էի, հետո դարձա Հայաստանի դեսպանը՝ ներառյալ Միացյալ Թագավորության, ՆԱՏՕ, այնուհետև ԵՄ և այլն: Այդ ընթացքում շատ հանդիպումներ էի ունենում տարբեր մարդկանց հետ: Բոլորն ինձ բացատրում էին հակամարտության մաթեմատիկան, ասում, թե Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը շատ փոքր են, Ադրբեջանը շատ ավելի մեծ, մեծաքանակ ռազմական տեխնիկա, Թուրքիայի աջակցությունն ունի: Դա 1990-ականների սկիզբն էր: 1994-ին նույն մարդիկ ասում էին, որ, ըստ իրենց կարծիքի, Լեռնային Ղարաբաղի բանակը Կովկասի ամենաուժեղ բանակն է: Դու կռվում ես ոչ միայն զենքով, հրթիռներով, ինքնաթիռներով, այլև քո ոգով: Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ առանձնահատուկ ոգի ունեն: Այս լեռնային մարդիկ շատ բաների միջով են անցել: Ադրբեջանի այս հարձակումը առաջինը չէ, նրանք տեսել են Չինգիզ խան, պարսկական զորքեր, սակայն երբեք չեն լքել իրենց հայրենիքը:

 

Հարց-Խոսե՞լ եք արդյոք Արցախի Հանրապետության նախագահի հետ ներկա իրավիճակի մասին:

 

-Իհարկե, զանգահարել եմ: Խոսել ենք ստեղծված իրավիճակի մասին, նա ներկայացրել է իր տեսակետը և թե ինչպիսի տեղեկություններ ունի: Ես խոսել եմ նաև աշխարհի այլ երկրների ղեկավարների հետ՝ փորձելով նրանց բացատրել իրավիճակը: Նրանց խնդրել եմ ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Նրանք պետք է հասկանան, որ ժամանակակից Թուրքիան վերջին 30 տարիներին անցնելով տնտեսական դժվարությունների միջով՝ ավելի ու ավելի անհուսալի և իր գործողություններում անպատասխանատու է դառնում: Թուրքիան ներգրավված է հակամարտություններում՝ հարավում, հյուսիսում, արևելք, արևմուտք: Նայեք Սիրիային, Իրաքին, Լիբիային, եղել են նաև Եգիպտոսում, հիմա Միջերկրականը, Հունաստան, այսօր արդեն Հայաստան: Նրանք խնդիրներ ունեն իրենց շուրջը 360 աստիճանով: Որոշ վերլուծաբաններ ասում են, որ սա Օսմանյան կայսրության վերադարձն է, 100 տարի առաջ տեղի ունեցածի վերադարձը:

 

Հարց-Կարո՞ղ եք ասել, որ Բաքվի սկսած այս գրոհը խրախուսվել կամ նույնիսկ ուղղորդվել է Անկարայի կողմից:

 

-Փաստն այն է, որ ուղղակի ակնառու է, որ դա կազմակերպվել է Թուրքիայի հետ միասին կամ Թուրքիան մեծ ազդեցություն ունի այս հարցում:

 

Հարց-Նախորդիվ նշել էիք, որ եթե ամբողջ աշխարհը ցանկանում է լիցքաթափել ներկա լարված իրավիճակը, հիմնական խոսքը պետք է ուղղվի Թուրքիայի կողմը, և երբ Թուրքիան հետ քաշվի՝ հնարավոր կլինի հրադադար վերահաստատել:

 

-Այն պահին, երբ Թուրքիան հետ մղվի, ի վերջո, որոշ ժամանակ անց մենք հրադադար կունենանք, քանի որ կողմերը կբանակցեն Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հովանու ներքո: Հրադադարից հետո որոշ ժամանակ անց, հույս ունեմ, որ կկարողանանք վերադառնալ բանակցությունների սեղան: Հակառակ դեպքում այս հակամարտության շուրջ միայն լարվածություն կլինի, որի դեպքում ոչ ոք հաղթող չի լինի՝ ո՛չ Եվրոպան, որովհետև կապ կա Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Եվրասիայի միջև, ո՛չ նույնիսկ Չինաստանը, որովհետև Մետաքսի ճանապարհի որոշ հատված ձգվում է Կովկասով, ո՛չ Ռուսաստանը և ո՛չ էլ նույնիսկ Թուրքիան: Դա հետագա անկայունություն կստեղծի:

Այս ամենը կատարվում է այն դեպքում, երբ բոլորը՝ Չինաստանը, մենք, Ամերիկան, Ռուսաստանը պայքարում են կորոնավիրուսի դեմ: Ինչքան անմարդկային պետք է լինել՝ իմանալով, որ քո զինվորները կռիվ գնալով կարող են միմյանց վարակել: Ինչքան անմարդկային պետք է լինել խաղաղ բնակիչների վրա կրակելու, քաղաքները, գյուղերը ռմբակոծելու համար, այն դեպքում, երբ գիտես, որ մարդիկ փորձում են մեկուսանալ և միմյանցից հեռավորություն պահպանել, քանի որ կորոնավիուս կա: Լեռնային Ղարաբաղի հայերի համար կա երեք պատերազմ: Նրանք միաժամանակ պատերազմում են կորոնավիրուսի, Ադրբեջանի և Թուրքիայի դեմ:

 

-Շնորհակալություն, պարոն նախագահ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Գլխավոր դատախազը հանդիպել է Իրանի դեսպանի հետԳլխավոր դատախազը հանդիպել է Իրանի դեսպանի հետ
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Էրդողան․ Կովկասը պետք է դառնա տարածաշրջան, որտեղ տեւական խաղաղություն կհաստատվիԷրդողան․ Կովկասը պետք է դառնա տարածաշրջան, որտեղ տեւական խաղաղություն կհաստատվի
Գլխավոր դատախազը Հայաստանում ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է հանցավոր գործունեության միջոցով ձեռք բերված ակտիվների սառեցման, առգրավման և բռնագրավման հարցերը։Գլխավոր դատախազը Հայաստանում ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է հանցավոր գործունեության միջոցով ձեռք բերված ակտիվների սառեցման, առգրավման և բռնագրավման հարցերը։
Գերմանիայի ԱԳ նախարարության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԳերմանիայի ԱԳ նախարարության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Երևանի դատարանը մեղմացրել է Երևանի դատարանը մեղմացրել է "Ադեկվատ" նախաձեռնության առաջնորդի նկատմամբ խափանման միջոցը
Սև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՍև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններին
Հայաստանի առաջին նախագահը ողջունել է Դատավորների միության հայտարարությունը ՀՀ նոր սահմանադրության նախագծի վերաբերյալՀայաստանի առաջին նախագահը ողջունել է Դատավորների միության հայտարարությունը ՀՀ նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «ԵԱԶ» ԲԲ ընկերության անվամբ 1.9 հա հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումըԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «ԵԱԶ» ԲԲ ընկերության անվամբ 1.9 հա հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը
Կրեմլ․ Փաշինյանի այցը Ռուսաստան համաձայնեցված է և պատրաստվում էԿրեմլ․ Փաշինյանի այցը Ռուսաստան համաձայնեցված է և պատրաստվում է
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Սև ուրբաթի գնումնե՞ր արտարժույթով․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորություններըՍև ուրբաթի գնումնե՞ր արտարժույթով․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորությունները
ԱԺ ընդդիմադիր պատգամավորները Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել են երկրում ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ իրենց դիտարկումներըԱԺ ընդդիմադիր պատգամավորները Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել են երկրում ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ իրենց դիտարկումները
Փաստաբան. Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը նպատակ ունի թաքցնել գործող իշխանության հանցագործություններըՓաստաբան. Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը նպատակ ունի թաքցնել գործող իշխանության հանցագործությունները
Փաստաբանը Հայաստանի անձնագրային ծառայությանը մեղադրել է քաղաքացիների ծննդյան վայրի որոշման հարցում անգրագիտության մեջՓաստաբանը Հայաստանի անձնագրային ծառայությանը մեղադրել է քաղաքացիների ծննդյան վայրի որոշման հարցում անգրագիտության մեջ
Ընդդիմադիր գործիչ․ Ռոբերտ Քոչարյանին չեն փոխանցել Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տպագիր տարբերակըԸնդդիմադիր գործիչ․ Ռոբերտ Քոչարյանին չեն փոխանցել Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տպագիր տարբերակը
Հայաստանը պատրաստում է Դրակոնյան քարերը և Տիրինկատարի հնագիտական հուշարձանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու հայտըՀայաստանը պատրաստում է Դրակոնյան քարերը և Տիրինկատարի հնագիտական հուշարձանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու հայտը
2026 թվականի նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների ողջ պատմության ամենատաք նոյեմբերը․ Լևոն Ազիզյան2026 թվականի նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների ողջ պատմության ամենատաք նոյեմբերը․ Լևոն Ազիզյան
Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը օժտվելու է հավասարության հարցերով ազգային մարմնի գործառույթներովՀայաստանի օմբուդսմենի գրասենյակը օժտվելու է հավասարության հարցերով ազգային մարմնի գործառույթներով
Ռոբերտ Քոչարյանի գործով նյութերը Վերաքննիչ դատարան տանող ճանապարհին կորել են. փաստաբանՌոբերտ Քոչարյանի գործով նյութերը Վերաքննիչ դատարան տանող ճանապարհին կորել են. փաստաբան
Ընդդիմադիր գործիչ․ Երևանի իշխանությունները մտադիր են արգելել 2010 թվականից ավելի հին ավտոմեքենաների մուտքը մայրաքաղաքԸնդդիմադիր գործիչ․ Երևանի իշխանությունները մտադիր են արգելել 2010 թվականից ավելի հին ավտոմեքենաների մուտքը մայրաքաղաք
Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՀունաստանի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
ՀՀ ՍԴ նախագահը Ստրասբուրգում կմասնակցի «Ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և իշխանությունների տարանջատում» համաժողովինՀՀ ՍԴ նախագահը Ստրասբուրգում կմասնակցի «Ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և իշխանությունների տարանջատում» համաժողովին
Համախմբված ընդդիմությունը հանդես է եկել Հայաստանի իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխման դեմՀամախմբված ընդդիմությունը հանդես է եկել Հայաստանի իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխման դեմ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ․ Երևանը մտադիր չէ խզել հարաբերությունները Մոսկվայի հետ կամ «այրել կամուրջները»ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ․ Երևանը մտադիր չէ խզել հարաբերությունները Մոսկվայի հետ կամ «այրել կամուրջները»
Հայաստանի ԱԳ փոխնախարար․ TRIPP-ի շրջանակներում երկաթուղու շինարարությունը կսկսվի 2027 թվականինՀայաստանի ԱԳ փոխնախարար․ TRIPP-ի շրջանակներում երկաթուղու շինարարությունը կսկսվի 2027 թվականին
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան առաջին քաղաքական խորհրդակցություններն են անցկացրելՀայաստանն ու Սաուդյան Արաբիան առաջին քաղաքական խորհրդակցություններն են անցկացրել
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետՀայաստանի խորհրդարանի փոխխոսնակը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
Փաշինյան․ Հայաստանի անկախացումից ի վեր ԵՄ-ը եղել և մնում է ամենակարևոր գործընկերներից մեկը ժողովրդավարական բարեփոխումների հարցումՓաշինյան․ Հայաստանի անկախացումից ի վեր ԵՄ-ը եղել և մնում է ամենակարևոր գործընկերներից մեկը ժողովրդավարական բարեփոխումների հարցում
Հայաստանի դատավորների միությունը դատական համակարգի անկախության և հեղինակության համար վտանգներ է տեսնում ՀՀ նոր սահմանադրության նախագծումՀայաստանի դատավորների միությունը դատական համակարգի անկախության և հեղինակության համար վտանգներ է տեսնում ՀՀ նոր սահմանադրության նախագծում
Հայաստանն ու Լիտվան քննարկել են պաշտպանության և անվտանգության ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցերՀայաստանն ու Լիտվան քննարկել են պաշտպանության և անվտանգության ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր
Փաշինյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի նախագահի հետՓաշինյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի նախագահի հետ
ISO ստանդարտները չեն նախատեսում Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի անվանումներ, որոնք կցանկանային տեսնել մեր հայրենակիցները․ ՆԳՆ ղեկավարISO ստանդարտները չեն նախատեսում Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի անվանումներ, որոնք կցանկանային տեսնել մեր հայրենակիցները․ ՆԳՆ ղեկավար
Բուխարեստում մեկնարկել է Հայաստանի և Ռումինիայի վարչապետների հանդիպումըԲուխարեստում մեկնարկել է Հայաստանի և Ռումինիայի վարչապետների հանդիպումը
Արցախցիների համար ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի  ժամկետը երկարաձգվում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ըԱրցախցիների համար ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի  ժամկետը երկարաձգվում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը
ՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը չպետք է լքի խորհրդարանի պատերըՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը չպետք է լքի խորհրդարանի պատերը
«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին
Նիկուշոր Դան. Հայաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցությունը ԵՄ-ին Ռումինիայի ռազմավարական շահերի թվում էՆիկուշոր Դան. Հայաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցությունը ԵՄ-ին Ռումինիայի ռազմավարական շահերի թվում է
Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով.  Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացումԱմերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Փաշինյան. Ռումինիայի սևծովյան դարպասների հետ Փաշինյան. Ռումինիայի սևծովյան դարպասների հետ "Խաղաղության խաչմերուկ" նախագծի փոխկապակցվածությունը կարող է հանգեցնել Կովկասից դեպի Կենտրոնական Ասիա անվտանգ երթուղու ի հայտ գալուն
Հայաստանի վարչապետը ռումինական պետության ղեկավարին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորություններըՀայաստանի վարչապետը ռումինական պետության ղեկավարին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորությունները
Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետՀայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
Հայաստանն ու Ռումինիան Ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրելՀայաստանն ու Ռումինիան Ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
Փորձագետ․ Հայաստանը պետք է սթափ գնահատի TRIPP-ի շուրջ ռիսկերըՓորձագետ․ Հայաստանը պետք է սթափ գնահատի TRIPP-ի շուրջ ռիսկերը
Ներկայացվել է Ադրբեջանի կողմից Արցախում հայկական հետքի ոչնչացման և Արցախի ժողովրդի վերադարձի խոչընդոտների մասին զեկույցըՆերկայացվել է Ադրբեջանի կողմից Արցախում հայկական հետքի ոչնչացման և Արցախի ժողովրդի վերադարձի խոչընդոտների մասին զեկույցը
Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացումԱմերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ովԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ով
Փորձագետ․ Հայաստանում երեք և ավելի փոքր երեխա ունեցող ընտանիքների 43%-ն աղքատ է՝ գրեթե երկու անգամ ավելի, քան երկրում միջինըՓորձագետ․ Հայաստանում երեք և ավելի փոքր երեխա ունեցող ընտանիքների 43%-ն աղքատ է՝ գրեթե երկու անգամ ավելի, քան երկրում միջինը
Հայաստանն ու Գերմանիան քննարկեցին   համագործակցության օրակարգի շուրջ դիրքորոշումներըՀայաստանն ու Գերմանիան քննարկեցին համագործակցության օրակարգի շուրջ դիրքորոշումները
Հայտնի աստղաֆիզիկոս Հայրապետյանը գլխավորել է Դիլիջանի Ռուբեն Վարդանյանի դպրոցի աստղաֆիզիկայի ամառային ակադեմիանՀայտնի աստղաֆիզիկոս Հայրապետյանը գլխավորել է Դիլիջանի Ռուբեն Վարդանյանի դպրոցի աստղաֆիզիկայի ամառային ակադեմիան
Հայաստանի վարչապետը հայց է ներկայացրել ԶԼՄ-ների դեմՀայաստանի վարչապետը հայց է ներկայացրել ԶԼՄ-ների դեմ
Չեռնոգորիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՉեռնոգորիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ավարտվել է կնոջ կողմից ամուսնու սպանության գործի նախաքննությունըԱվարտվել է կնոջ կողմից ամուսնու սպանության գործի նախաքննությունը
Արմավիրի բնակիչներին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/6 հասցեի հողատարածքըԱրմավիրի բնակիչներին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/6 հասցեի հողատարածքը
Իդրամի և Armenia Tree Project-ի համագործակցությունը՝ հանուն բնության պահպանությանԻդրամի և Armenia Tree Project-ի համագործակցությունը՝ հանուն բնության պահպանության
Հայաստանի դեսպանը բանակցություններ է անցկացրել Ղրղզստանի ԱԳՆ-ումՀայաստանի դեսպանը բանակցություններ է անցկացրել Ղրղզստանի ԱԳՆ-ում
«Միասնության թևեր» կուսակցությունում մերժել են սահմանադրական օրակարգի շուրջ Հայաստանի իշխանությունների հետ գործարքի հնարավորությունը«Միասնության թևեր» կուսակցությունում մերժել են սահմանադրական օրակարգի շուրջ Հայաստանի իշխանությունների հետ գործարքի հնարավորությունը
Հայաստանի ՆԳՆ ոստիկանությունը անցած շաբաթվա ընթացքում հայտնաբերել է ճանապարհային երթևեկության կանոնների ավելի քան 20 հազար խախտումՀայաստանի ՆԳՆ ոստիկանությունը անցած շաբաթվա ընթացքում հայտնաբերել է ճանապարհային երթևեկության կանոնների ավելի քան 20 հազար խախտում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո