


Արմինֆո. Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման լավագույն հարթակ է համարում ԵԱՀԿ Մինսկի խումբը, հոկտեմբերի 5-ին Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն, հաղորդում է "ՌԻԱ Նովոստի" - ն:
"Գերագույն ներկայացուցիչը, սկզբունքորեն, միշտ պատրաստ է մեկնել այնտեղ, որտեղ նրա ջանքերը կարող են օգտակար լինել։ Բայց նա Մինսկի խումբը համարում է հակամարտության կարգավորման լավագույն հարթակ, քանի որ դա միջազգային հանրության կողմից ճանաչված մեխանիզմ է տվյալ խնդրի գծով", - պատասխանել է Ստանոն լրագրողների այն հարցին, թե արդյոք եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը մտադիր է մեկնել հակամարտության գոտի, որպեսզի միջնորդի դեր ստանձնի դրա կարգավորման գործում:


