


Արմինֆո. Արցախի Պաշտպանության բանակը պատասխան հարվածներ է հասցրել Ադրբեջանին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը ։
<Պատասխան հուժկու հարվածները հասցվել են արդեն. թիրախները հաջողությամբ խոցված են>,- գրել է նա։
Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ ադրբեջանական զինուժը ակտիվորեն գնդակոծում է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշին:


