Արմինֆո. Հետաքրքիր միտում է նկատվում. Ադրբեջանն իր հայտարարություններում Արցախի մի շարք տարածքներ ուղղակի կամ անուղղակի ճանաչում է՝ որպես Հայաստանի մաս։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Խոսելով առաջնագծում տիրող իրավիճակի մասին ՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ հակառակորդը առավոտից հարձակում է ձեռնարկել շփման գծի հարավային ուղղությամբ, միևնույն ժամանակ առավոտից հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին: Նրա խոսքով ՝ հարվածները հասցվում են "Սմերչ" ԶՀՀ-ից, թուրքական T-300 "Kasirga" համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից, "Պոլոնեզ"համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից:
Նա նաեւ հայտնել է, որ Ստեփանակերտի ռմբակոծության հետեւանքով զոհերի մասին տեղեկատվությունը ճշտվում է:
Ընդ որում, նա ընդգծել է, որ չնայած հակառակորդի գերազանցող ուժերին՝ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են բոլոր ջանքերը հակառակորդի նախահարձակ գործողությունները կանխելու համար։