Arminfo.info


 Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2020 10:47
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ վարչապետը՝ France24-ին Այս պատերազմը ես համեմատում եմ ահաբեկչական հարձակման հետ

ՀՀ վարչապետը՝ France24-ին Այս պատերազմը ես համեմատում եմ ահաբեկչական հարձակման հետ

Արմինֆո.  Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Ֆրանս24» հեռուստաալիքին։

 

Ֆրանս24» լ/գ – Բարև Ձեզ: Մենք գտնվում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունում, որտեղ ինձ միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պարոն վարչապետ, շնորհակալություն մեր հյուրը լինելու համար։ Երկու տարի առաջ Դուք եկաք իշխանության, և Թավշյա հեղափոխությամբ ժողովրդին տրվեցին շատ մեծ հույսեր։ Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ են այդ հույսերը վտանգվել և փչացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բռնկումով։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, պատերազմը շատ ծանր բան է, և պատերազմի պայմաններում հույսերի մասին խոսելը շատ հեշտ չէ: Բայց, գիտեք, այս պատերազմը ես համեմատում եմ ահաբեկչական հարձակման հետ, ահաբեկչական հարձակում, որին, ցավոք սրտի, աշխարհն արդեն սովոր է: Ինչո՞ւ եմ այս իրավիճակը համարում ահաբեկչական հարձակում: Շատ պարզ պատճառով՝ Ադրբեջանը երկար տարիներ զարգացնում է հակահայկական ատելության քարոզ՝ ատելություն սերմանելով իր սեփական հասարակության շրջանում ամեն հայկականի և ամեն հայի նկատմամբ: Դուք կարող եք բազմաթիվ այդպիսի փաստեր տեսնել, երբ, օրինակ, հայկական ազգանունով մարդիկ, ովքեր Թուրքիայի, Ռուսաստանի, տարբեր երկրների քաղաքացիներ են, նրանց չի թույլատրվում մուտք գործել Ադրբեջանի տարածք:

 

Եվ կարող եմ ասել նաև, որ, օրինակ, նախորդ տարի ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության եզրափակիչի ժամանակ հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ըստ էության, այդ ատելության մթնոլորտի պատճառով հրաժարվեց մասնակցել, հնարավորություն չունեցավ մասնակցել եզրափակիչ խաղին, և այդ օրերին Մխիթարյանի մարզաշապիկով երկրպագուները Բաքվի փողոցներում կանգնեցվում էին ոստիկանների կողմից:

 

Եվս մեկ դեպքի մասին եմ ուզում Ձեզ ասել, որ պատկերն ամբողջական դառնա: 2004 թվականին ՆԱՏՕ-ի կազմակերպած մի սեմինարի մասնակից ադրբեջանցի սպա կացնահարել էր նույն սեմինարի մասնակից հայ սպայի, և դա տեղի էր ունեցել Բուդապեշտում: Հունգարիայի դատարանն այդ ադրբեջանցի սպային դատապարտեց ցմահ ազատազրկման: Որոշ ժամանակ պատիժը Հունգարիայում կրելուց հետո այդ սպան արտահանձնվեց Ադրբեջանին, և Ադրբեջանի նախագահը նույն օրը նրան ներում շնորհեց, և նրա ազատության առիթով մեծ տոնախմբություն կազմակերպվեց Ադրբեջանում: Նրան, ըստ էության, հերոսացրեցին:

 

Հիմա մենք ի՞նչ իրավիճակ ունենք: Մենք իրավիճակ ունենք, երբ Հայաստանի և Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից կռվում են Սիրիայում հավաքագրված վարձկաններ և ահաբեկիչներ:

 

«Ֆրանս24» լ/գ - Դուք ասացիք, որ Ադրբեջանի կառավարությունը սերմանել է հայերի նկատմամբ ատելության մթնոլորտ: Ի՞նչ եք կարծում՝ հայերն ի՞նչ են զգում ադրբեջանցիների նկատմամբ։ Ի՞նչ եք Դուք զգում ադրբեջանական ժողովրդի նկատմամբ՝ ի հակադրություն ադրբեջանական կառավարության։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կարծում եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը բռնապետական կառավարման գերի է, և հայերը միշտ հարմար թշնամի են, թշնամու կերպար են Ալիևի բռնապետական իշխանության համար, որպեսզի նա կարողանա դրանով շրջանցել երկրում ժողովրդավարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները, ցածր կենսամակարդակը, խոսքի ազատության բացակայությունը: Եկեք նայենք այսօրվա իրավիճակը՝ այսօր, օրինակ, Ադրբեջանում սոցիալական ցանցերը խստորեն սահմանափակված են՝ ի տարբերություն Հայաստանի, որտեղ սոցիալական ցանցերը բաց են:

 

«Ֆրանս24» լ/գ - Արդյոք կարծո՞ւմ եք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարող է կարգավորվել, քանի դեռ իշխանության է ներկայիս ադրբեջանական ռեժիմը։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, նայած կարգավորում ասելով, ի՞նչ նկատի ունեք: Իրականում այս կոնֆլիկտը ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև է, այս կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է: Պարզապես քանի որ Լեռնային Ղարաբաղի հայությունն այս կոնֆլիկտի արդյունքում՝ սկսած 1988 թվականից գտնվում է գոյութենական վտանգի ներքո, Հայաստանը, հայ ժողովուրդը պետք է կանգնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի թիկունքին, չի կարող անպաշտպան թողնել: Սա է ամբողջ ճշմարտությունը:

 

«Ֆրանս24» լ/գ - Ես նաև կցանկանայի հարցնել այս հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության մասին։ Դուք խիստ քննադատում եք Թուրքիայի հռետորաբանությունը, նրա աջակցությունն Ադրբեջանին։ Ի՞նչ ապացույցներ և փաստեր ունեք Թուրքիայի անմիջական ներգրավվածության վերաբերյալ։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ և առաջ, այս պատերազմն սկսվել է որպես թուրք-ադրբեջանական զորքերի համատեղ զորավարժության արդյունք՝ օգոստոսին Թուրքիան զորքեր է տեղափոխել Ադրբեջան, սկսել են համատեղ զորավարժություններ, և այդ զորավարժությունները գործնականում չեն ավարտվել մինչև պատերազմական գործողությունների մեկնարկը:

 

Երկրորդը՝ հիմա էլ թուրք բարձրաստիճան զինվորական պաշտոնյաները գտնվում են Ադրբեջանում, գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարական կետերում և ղեկավարում են պրոցեսը: Եվ, ըստ էության, սա ընդունեց նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարը՝ Թվիթերի իր էջում գրելով, որ Թուրքիան Ադրբեջանի կողքին է ինչպես դիվանագիտության, այնպես էլ մարտի դաշտում: Իհարկե, ինձ ասել են, որ նա որոշ ժամանակ անց ջնջել է այդ գրառումը, բայց դա, ըստ էության, շատ բան չի փոխում:

 

Եթե մենք հիմա նայենք վերջին շրջանի, վերջին 2 ամսվա թուրք պաշտոնյաների հրապարակային հայտարարությունները, որևէ կասկած չի լինի: Մարտական գործողությունների առաջին օրերին Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները և, մասնավորապես, Ադրբեջանի առաջին փոխնախագահը հրապարակային շնորհակալություն հայտնեց Թուրքիային իրենց աջակցելու համար: Բացի դա, ես կարծում եմ՝ հիմա միջազգային հանրությունը դրան չի կասկածում, որովհետև, ըստ էության, Եվրամիությունը, Ֆրանսիան հստակ արձանագրել են Թուրքիայի մասնակցությունը ռազմական գործողություններին, և ոչ միայն դա, այլև այն, որ Թուրքիան Սիրիայի վարձկաններին հավաքագրել է և տեղափոխել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ կռվելու: Ավելին, ես կարող եմ ասել, որ մենք ունենք կոնկրետ ապացույցներ՝ թուրքական F-16 ինքնաթիռների կողմից մարտական գործողություններին ներգրավվելու վերաբերյալ:

 

«Ֆրանս24» լ/գ – Ե՞վ

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես հիմա Ձեզ ցույց կտամ: Սրանք մեր ռադարների արձանագրումներն են օրերով, ամիսներով, ժամերով՝ թուրքական F-16 ինքնաթիռների թռիչքների և մարտական գործողություններին նրանց մասնակցության վերաբերյալ: Դուք այստեղ կարող եք տեսնել՝ 27 սեպտեմբերի, 28 սեպտեմբերի, թե ինչպես են թուրքական ինքնաթիռները հատել Հայաստանի սահմանը և մտել օդային տարածք, և նաև իմիջիայլոց, Վարդենիսում գյուղեր են ռմբակոծել: Այս բոլոր ապացույցները, իհարկե, մենք մեր միջազգային գործընկերներին կներկայացնենք, ներկայացրել ենք: Եվ այստեղ խնդիրը հետևյալն է՝ F-16 ինքնաթիռն արևմտյան արտադրության, ամերիկյան արտադրության ինքնաթիռ է, և ես նաև Ամերիկայի մեր գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել այդ փաստի վրա. արդյոք նրանք այդ ինքնաթիռն ստեղծել են և փոխանցել Թուրքիային, որպեսզի Թուրքիան խաղաղ բնակավայրերը ռմբակոծի դրանով, և սեփական ազատությունը պաշտպանող ժողովրդի դեմ պատերազմ վարի:

 

«Ֆրանս24» լ/գ - Հակամարտության համատեքստում մեկ այլ՝ բազմիցս հիշատակվող ուժը Ռուսաստանն է։ Կցանկանայի հարցնել՝ հիասթափվա՞ծ եք, որ Ռուսաստանից աջակցության առաջարկ չեք ստացել, և աջակցություն ստանալու հույս ունե՞ք։ Ո՞րն է Ռուսաստանի դերակատարությունը։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, ինչպես և Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները: Մենք և՛ Ռուսաստանի, և՛ Ֆրանսիայի, և՛ Միացյալ Նահանգների մեր գործընկերների հետ կապի մեջ ենք և նրանց ներկայացնում ենք իրավիճակը: Կարևորը, որ նրանք իմանան ճշմարտությունը և օբյեկտիվ տեղեկատվություն ունենան, թե ինչ է տեղի ունենում և ինչ է կատարվում: Նաև մենք ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հայտարարությունը՝ նախագահների մակարդակով, և, ըստ էության, բավարարված ենք, որ նրանք խստորեն դատապարտում են բռնությունն ու բռնության մեկնարկը հակամարտության գոտում, որովհետև ակնհայտ է, թե ով է սկսել բռնությունը: Ֆրանսիայի նախագահը հստակ արձանագրեց, որ իրենք հիմնավոր են համարում այն, որ ադրբեջանական կողմն է սկսել այս հարձակումը:

 

«Ֆրանս24» լ/գ – Ասում են, որ Ռուսաստանն այդքան էլ շահագրգռված չէ աջակցել Հայաստանին, ինչպես առաջ, քանի որ Հայաստանը բռնել է ժողովրդավարական ուղի՝ ունենալով կառավարություն, որն ավելի հակված է խոսել այնպիսի թեմաների մասին, ինչպիսիք են մարդու իրավունքները, որի երկրպագուներից չէ Ռուսաստանը:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես չեմ կարծում, թե այդ գործոնները դեր ունեն կոնֆլիկտի և էսկալացիայի մեջ, որովհետև Ռուսաստանը չէ, որ սկսել է պատերազմը: Ադրբեջանն է, որ սկսել է պատերազմը, և Ադրբեջանի դրդապատճառների մեջ, այո՛, նրա բռնատիրական բնույթը կարող է էական դեր ունենալ:

 

«Ֆրանս24» լ/գ - Ադրբեջանն ասում է, որ Դուք անակնկալի եք բերել նրանց՝ ոնենալով ավելի պակաս հաշտարարական հռետորաբանություն Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի առումով, քան նրանք ակնկալում էին։ Նրանք կարծում էին, որ թավշյա հեղափոխությունից հետո կլինի տարբեր, և կլինի խաղաղության հնարավորություն։ Ո՞րն է Ձեր և նախկին ռեժիմի՝ Արցախին վերաբերող քաղաքականության տարբերությունը։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Վարչապետի պաշտոնն ստանձնելով՝ ես ասել եմ, առաջարկել եմ Ղարաբաղի հարցի կարգավորման ֆորմուլա, և դա հնչել է հետևյալ կերպ՝ ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Ընդ որում, միշտ ասելով, որ երկրների թվարկման հաջորդականությունը հավասարապես նույնն է:

 

«Ֆրանս24» լ/գ – Ներեցեք, բայց դա բանաձև չէ, այլ մտադրության հայտարարություն առ այն, որ մենք պետք է հասնենք լուծման, որը կլինի բավարարող: Բայց արդյոք իրականում կա՞ լուծում, քան մտադրությունների վերաբերյալ հայտարարությունը:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, որևէ ռազմավարական հարց լուծելու համար մենք պետք է նախ ճշտենք հայեցակարգը, թե ինչ հայեցակարգի հիման վրա ենք մենք լուծում: Հնարավոր չէ առանց հայեցակարգային մոտեցման որևէ հարց լուծել, որովհետև դա կլինի անկանոն շարժումների հավաքածու: Մենք պետք է իմանանք, թե որ ուղղությամբ պետք է գնանք: Եվ ես այս բանաձևն առաջարկելով՝ առաջարկել էի, որ Ադրբեջանի նախագահը նույնպես այդ բանաձևն ընդունի, որի արդյունքում կարող ենք արձանագրել, որ մենք ունենք բոլորովին նոր իրավիճակ բանակցային գործընթացում: Բայց Ադրբեջանի նախագահը ոչ միայն պատշաճ արձագանք չտվեց սրան, այլև ասաց, ըստ էության, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի այնպես, ինչպես ընդունելի է Ադրբեջանի ժողովրդին:

 

«Ֆրանս24» լ/գ – Այո՞:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո: Եվ նա, ըստ էության, ասում է, որ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է տեղի ունենա բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Իսկ դա ի՞նչ է նշանակում: Դա նշանակում է 1988 թվականի, այսինքն՝ կոնֆլիկտի մեկնարկի ստատուս-քվոյի իրավիճակին վերադառնալ: Ինչպե՞ս է հնարավոր մի հարց լուծել, մի կոնֆլիկտ լուծել՝ այդ կոնֆլիկտի ծագման պատճառների պարամետրերը վերահաստատելով:

 

«Ֆրանս24» լ/գ - Արդյոք, Ձեր կարծիքով, կա՞ն բաներ, որ կարող եք նրանց առաջարկել, փոխել նրանց դիրքորոշումը, ինչպես, օրինակ, վերադարձի իրավունքը՝ թողնելու ադրբեջանցիներին վերադառնալու Լեռնային Ղարաբաղ, թե՞ կարծում եք այս գաղափարն ամբողջովին անիրատեսական է։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, նախ մենք պետք է արձանագրենք, որ Լեռնային Ղարաբաղը նույնպես տարածքներ ունի կորսված: Որևէ մեկն այդ տարածքները վերադարձնելու մասին մտածո՞ւմ է, Ադրբեջանը պատրա՞ստ է արդյոք վերադարձնել տարածքները:

 

Երկրորդը՝ մենք պետք է արձանագրենք այդ տարածքների ձևավորման պատճառը: Ո՞րն է եղել այդ տարածքների ձևավորման պատճառը: Դրանք Արցախն անվանում է անվտանգության գոտի, և դա կա անվտանգության գոտի: Երբ 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը որոշեց օգտվել իր լեգիտիմ իրավունքից, որը նախատեսված էր Խորհրդային Միության օրենքներով, և որտեղ նախատեսված էր, որ եթե որևէ հանրապետություն, տվյալ դեպքում՝ Ադրբեջանի Հանրապետությունն անկախություն է ստանում Խորհրդային Միությունից, նրա կազմում գտնվող ինքնավար միությունը, տվյալ դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն իրավունք ունի նույնպես ստանալ անկախ կարգավիճակ: Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, օգտվելով այս օրենքից, այս իրավունքից, բացարձակապես խաղաղ, սա շատ կարևոր է՝ ոչ թե զինված, այլ խաղաղ, ժողովրդավարական մեթոդներով փորձել է իրացնել իր իրավունքը: Սրան Ադրբեջանը պատասխանել է ուժային մեթոդներով, ընդ որում՝ նախ Բաքվում և Սումգայիթում հարձակումներ, բռնություններ, սպանություններ ձեռնարկելով հայերի դեմ, ապա, ըստ էության, զինված հարձակում գործելով Ղարաբաղի վրա: Այդ զինված հարձակումների արդյունքում Ղարաբաղը տարածքային կորուստներ է ունեցել, խաղաղ բնակչությունը ռմբահարվել է, և մարդիկ, այլ տարբերակ չգտնելով, որոշել են պարզապես Ադրբեջանի ագրեսիան հնարավորինս հեռացնել: Եվ այդպես ձևավորվել է այդ անվտանգության գոտին, որը հիմա փաստորեն նոր զինատեսակների առկայության տրամաբանությամբ, պարզվում է, այդքան էլ էֆեկտիվ չէ, որովհետև եթե այդ անվտանգության գոտու ձևավորման արդյունքում, ասենք, 1994 թվականին ադրբեջանցիները չէին կարողանում խոցել Ղարաբաղի քաղաքները, հիմա արդեն նորից կարողանում են խոցել:

 

«Ֆրանս24» լ/գ – Այս հակամարտությունը գտնվում էր սառեցված վիճակում 1994 թվականից, բայց հիմա թվում է, թե այն ժայթքել է այնպիսի լայն մաշտաբներով, ինչպիսին չի եղել դրանից հետո։ Ի՞նչ եք կարծում՝ որքա՞ն այն կշարունակվի, արդյոք Դուք գո՞հ եք հայերի մոբիլիզացիայով, գո՞հ եք, թե ինչպես է այն ընթանում, թե՞ ակնկալում եք երկարաժամկետ կռիվ։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես ասել եմ նաև, որ սա, ըստ էության, Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության քաղաքականության շարունակությունն է: Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջան՝ շարունակելու հայերի ցեղասպանությունը: Եվ, ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ դա ոչ թե ուղղակի հայերից վրեժ լուծելու կամ հայատյացությունը պարպելու միջոց է, այլ պարզապես Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ ընդլայնելու իրենց էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի արևելք, դեպի հարավ-արևելք:

 

«Ֆրանս24» լ/գ - Դուք իսկապես կարծո՞ւմ եք, թե նրանք ցանկանում են ազատվել Հայաստանից:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իհարկե: Ես դրանում որևէ կասկած չունեմ: Դա Թուրքիայի պատմական նպատակն է:

 

«Ֆրանս24» լ/գ - Դուք խոսում եք ՆԱՏՕ-ի անդամի մասին։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կներեք, այդ ՆԱՏՕ-ի անդամն ընդամենը 2 ամիս առաջ, մեկ ամիս առաջ հարձակվել էր ՆԱՏՕ-ի մեկ ուրիշ անդամ Հունաստանի վրա: Եկեք նայենք՝ ի՞նչ է անում Թուրքիան Միջերկրական ծովում, ի՞նչ է անում Սիրիայում, ի՞նչ է անում Իրաքում: Այսօր Թուրքիան հստակ խնդիր ունի՝ վերականգնել թուրքական կայսրությունը, և չզարմանաք, եթե նույն քաղաքականությունն այստեղ հաջողություն ունենալու դեպքում այդ կայսրության մեջ փորձ արվի ընդգրկել ոչ միայն հունական կղզիները, այլև կարող է ընդլայնել մայրցամաքային Եվրոպայում ունեցած տարածքները: Եթե Թուրքիան այս գործում հաջողության հասնի, ուրեմն սպասեք իրեն Վիեննայում:

 

«Ֆրանս24» լ/գ - Դուք սրա համար այլ լուծում չե՞ք տեսնում, քան հնարավորինս շատ մարդկանց մոբիլիզացնելն ու պայքարը շարունակելը:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ի՞նչ պետք է անի ցեղասպանության սպառնալիքի ներքո գտնվող ժողովուրդը: Պետք է պաշտպանի ինքն իրեն: Իսկ հարցի խաղաղ կարգավորման մասին լրջորեն կարելի է խոսել այն ժամանակ, երբ ահաբեկիչները և Թուրքիան այս տարածաշրջանից, իրենց նպատակներով հանդերձ հեռանան: Եվ ես ուզում եմ ասել՝որևէ մեկը հանկարծ թող չմտածի, թե սա շատ հեռու է Եվրոպայից: Սա շատ հեռու չէ Եվրոպայից, և այս է պատճառը, որ ասում եմ՝ Հայաստանն ու Ղարաբաղը դարձել են քաղաքակրթական առաջնագծեր: Եվ եթե Թուրքիան այստեղ իր իմպերիալիստական քաղաքականությամբ հաջողվի, սպասեք նրան Վիեննայում: Բայց եկեք չավարտենք այդ նոտայով, որովհետև ես համոզված եմ, որ քաղաքակրթությունը կհաղթի: Չի կարող քաղաքակրթությունը չհաղթել, և չի կարող ապրելու կամք ունեցող ժողովուրդը չհաղթել: Որևէ կասկած չկա, որ հայ ժողովուրդը, որ երկիր մոլորակի վրա ապրում է արդեն մի քանի հազար տարի, ունի ապրելու կամք:

 

«Ֆրանս24» լ/գ - – Գուցե Դուք կցանկանայիք ինչ-որ բան ասել նաև Ադրբեջանի ժողովրդին, ովքեր նույնպես ունեն ապրելու կամք:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես Ադրբեջանի ժողովրդին միայն մի բան կարող եմ ասել՝ հարցրեք ինքներդ ձեզ, ի՞նչքանով դուք գիտեք ճշմարտությունը ձեր սեփական ժողովրդի, ձեր սեփական իշխանությունների, նրանց ունեցած հարստությունների, նրանց կատարած գործարքների և նրանց նպատակների մասին: Ադրբեջանում 1994 թվականից մի ընտանիք է իշխում, մի ընտանիք: Սա նկատի ունեմ՝ քաղաքակրթական առաջնագիծ ասելով: Օրինակ, նույն Լեռնային Ղարաբաղում 4 նախագահ է փոխվել այդ նույն ընթացքում, 4 նախագահ, Հայաստանի Հանրապետությունում 4 նախագահ է փոխվել, Ադրբեջանում նույն ընտանիքն իշխում է 1993 թվականից, ոչ թե 1994: Այս թվաբանության մեջ մեկ տարի պլյուս-մինուս էական չէ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ռոբերտ Քոչարյան. Փաշինյանի իշխանությունը խորհրդարանական ընտրություններում բացահայտ գողացել է ԲՀԿ-ի 60 հազար քվենՌոբերտ Քոչարյան. Փաշինյանի իշխանությունը խորհրդարանական ընտրություններում բացահայտ գողացել է ԲՀԿ-ի 60 հազար քվեն
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է ռադիացիոն ֆիզիկայի 10-րդ միջազգային գիտաժողովըՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է ռադիացիոն ֆիզիկայի 10-րդ միջազգային գիտաժողովը
Ռոբերտ Քոչարյան. Շտապ հարուցված գործը մեկ նպատակ ուներ՝ արգելել ինձ երկրից դուրս գալըՌոբերտ Քոչարյան. Շտապ հարուցված գործը մեկ նպատակ ուներ՝ արգելել ինձ երկրից դուրս գալը
ՆԳՆ ՓԾ․ Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև ՀայաստանումՆԳՆ ՓԾ․ Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Փաստաբան․ Վարչական դատարանը  բավարարել է ՀԱԵ հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության եւ ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Սուրբ Աստվածածին եկեղեցումՓաստաբան․ Վարչական դատարանը  բավարարել է ՀԱԵ հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության եւ ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Սուրբ Աստվածածին եկեղեցում
Դատարանը վերացրել է Հայաստանի երրորդ նախագահի եղբորը կալանավորելու որոշումըԴատարանը վերացրել է Հայաստանի երրորդ նախագահի եղբորը կալանավորելու որոշումը
ԲՀԿ-ը, ԲՀԿ-ը, "Նոր ուժը" և "Հայաստանը" դիմում են ներկայացրել Սահմ անադրական դատարան ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
"Միասնության թևեր" կուսակցությունը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան ՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու խնդրանքով
Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարի հետՀայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարի հետ
"Ուժեղ Հայաստան". Սահմանադրական դատարանից ակնկալում ենք ընտրությունների վերաբերյալ երկու ելք․ երկրորդ փուլի նշանակում կամ դրանց արդյունքների անվավեր ճանաչում
Քննչական կոմիտեն ներկայացրել է Ազգային ժողովի նախկին պատգամավորի ձերբակալման պատճառներըՔննչական կոմիտեն ներկայացրել է Ազգային ժողովի նախկին պատգամավորի ձերբակալման պատճառները
ՀՀ վարչապետը մասնակցել է Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանըՀՀ վարչապետը մասնակցել է Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
Ավտովթարից մահացել է արցախցի մոդել, Եվրոպայի 2022 թվականի փոխմիսիս Վերա ՍաֆարյանըԱվտովթարից մահացել է արցախցի մոդել, Եվրոպայի 2022 թվականի փոխմիսիս Վերա Սաֆարյանը
Նոյեմբերի 1-ից Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՆոյեմբերի 1-ից Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Ընդդիմադիրը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել դատի տալ վարչապետին՝ ընտրակաշառքի մասին զրպարտության համարԸնդդիմադիրը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել դատի տալ վարչապետին՝ ընտրակաշառքի մասին զրպարտության համար
Կալանավորված ԱԺ պատգամավորի թեկնածուն հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմԿալանավորված ԱԺ պատգամավորի թեկնածուն հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ
Հայաստանի նախկին վարչապետն անիմաստ է համարում ընդդիմության դիմումը Սահմանադրական դատարանՀայաստանի նախկին վարչապետն անիմաստ է համարում ընդդիմության դիմումը Սահմանադրական դատարան
Սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստում դիմումի ընդունելիության մասին որոշում է կայացնում դրա մուտքագրումից հետո երկօրյա ժամկետումՍահմանադրական դատարանը աշխատակարգային նիստում դիմումի ընդունելիության մասին որոշում է կայացնում դրա մուտքագրումից հետո երկօրյա ժամկետում
Միայնություն, տան որոնում եւ ձեռքբերում. Միայնություն, տան որոնում եւ ձեռքբերում. "Ոսկե ծիրանը" մեծ էկրան է վերադարձնում տարբեր դարաշրջանների կուլտային ֆիլմերը
Փաշինյանի զինակից․ Հայաստանի նոր սահմանադրության ընդունումը կմնա մեր օրակարգումՓաշինյանի զինակից․ Հայաստանի նոր սահմանադրության ընդունումը կմնա մեր օրակարգում
Ընդդիմադիր պատգամավոր․ Ստեղծված իրավիճակը որևէ քաղաքական ուժ կամ գործիչ ի զորու չէ միայնակ լուծելԸնդդիմադիր պատգամավոր․ Ստեղծված իրավիճակը որևէ քաղաքական ուժ կամ գործիչ ի զորու չէ միայնակ լուծել
"Ապրելու երկիր". Հայաստանի ապագային առնչվող հարցերը հավասարապես վերաբերում են նաև  հայկական սփյուռքի ներկայացուցիչներին
Դաշնակցական․ Կեղծ և շինծու մեղադրանքներով 2 ամսով կալանավորվել է Ռուսլան ԲարսեղյանըԴաշնակցական․ Կեղծ և շինծու մեղադրանքներով 2 ամսով կալանավորվել է Ռուսլան Բարսեղյանը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսերԱմերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայաստանն ու Բուլղարիան քննարկել են սոցիալական պաշտպանության և աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են սոցիալական պաշտպանության և աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հաղորդել է իր ձերբակալության մասինՆախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հաղորդել է իր ձերբակալության մասին
Հայ փրկարարները 5-րդ օրն է՝ Փամբակ գետում փնտրում են 13-ամյա աղջկանՀայ փրկարարները 5-րդ օրն է՝ Փամբակ գետում փնտրում են 13-ամյա աղջկան
Կալանավորվել է Կալանավորվել է "Ուժեղ Հայաստան" դաշինքից Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուն
Ֆրենկ Փալոնը Կոնգրես է ներկայացրել օրինագիծ, որն արգելում է շրջանցել 907 ուղղումըՖրենկ Փալոնը Կոնգրես է ներկայացրել օրինագիծ, որն արգելում է շրջանցել 907 ուղղումը
Հայաստանի դեսպանը զրուցել է ԱՄՆ Պետքարտուղարության հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացի հետՀայաստանի դեսպանը զրուցել է ԱՄՆ Պետքարտուղարության հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացի հետ
Ռուս պատգամավոր․ Մոսկվան պետք է Ռուս պատգամավոր․ Մոսկվան պետք է "սկզբունքային դիրքորոշում" որդեգրի ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական իրավիճակի վերաբերյալ
Հայաստանի պատվիրակությունը Տաջիկստանում կայացած Հայաստանի պատվիրակությունը Տաջիկստանում կայացած "Համագործակցության երեխաներ" միջազգային մշակութային-կրթական համաժողովում պատմել է իր երկրի մշակույթի մասին
Արդյո՞ք Վերսալի հուշագիրը կավարտի պատերազմըԱրդյո՞ք Վերսալի հուշագիրը կավարտի պատերազմը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստՎարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ
Երեւանում շոգ է սպասվումԵրեւանում շոգ է սպասվում
Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել 
«Ուժեղ Հայաստան»․  Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է«Ուժեղ Հայաստան»․  Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է
ՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի նախապատրաստական աշխատանքներինՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի նախապատրաստական աշխատանքներին
«Artsakh Monuments». Ադրբեջանի իշխանությունները կատարել են վանդալիզմի հերթական արարքը«Artsakh Monuments». Ադրբեջանի իշխանությունները կատարել են վանդալիզմի հերթական արարքը
Փորձագետ. հայ ժողովրդի իրավունքներից հրաժարումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված օկուպացիոն ծրագրերի առաջմղմանըՓորձագետ. հայ ժողովրդի իրավունքներից հրաժարումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված օկուպացիոն ծրագրերի առաջմղմանը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Քննարկվում է անդամավճարները չվճարելու պատճառով Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցըՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Քննարկվում է անդամավճարները չվճարելու պատճառով Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ. Հայաստանը չպետք է դառնա նոր հակառուսական պլացդարմ«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ. Հայաստանը չպետք է դառնա նոր հակառուսական պլացդարմ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ. Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ զինվորականներին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ. Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ զինվորականներին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմ
Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում
ՄԻԵԴ-ը հրապարակել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված գործերով իր առաջին որոշումըՄԻԵԴ-ը հրապարակել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված գործերով իր առաջին որոշումը
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմության կողմից «ուժի և վստահության» հանրահավաքի անցկացման մասին«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմության կողմից «ուժի և վստահության» հանրահավաքի անցկացման մասին
Չեխիայի վարչապետ. վստահ եմ, որ Հայաստանը կպահպանի իր արևմտամետ ուղղվածությունըՉեխիայի վարչապետ. վստահ եմ, որ Հայաստանը կպահպանի իր արևմտամետ ուղղվածությունը
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) Սահմանադրական դատարանի միջոցով կպահանջի կրկնակի քվեարկություն նշանակել այն երեք ընտրատեղամասերում, որտեղ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) չեղարկել էր ընտրությունների արդյունքները։«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) Սահմանադրական դատարանի միջոցով կպահանջի կրկնակի քվեարկություն նշանակել այն երեք ընտրատեղամասերում, որտեղ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) չեղարկել էր ընտրությունների արդյունքները։
Հայկական լոլիկը կարտահանվի ԵվրոպաՀայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանն Իսակովի պողոտայից կտեղափոխվի Երևանի կենտրոն«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանն Իսակովի պողոտայից կտեղափոխվի Երևանի կենտրոն
Հայաստանի նախկին արտգործնախարար․ Երբ խորհրդարանից դուրս են մղում քաղաքական այլընտրանքը, պարտվում է ոչ թե ընդդիմությունը, այլ՝ պետությունըՀայաստանի նախկին արտգործնախարար․ Երբ խորհրդարանից դուրս են մղում քաղաքական այլընտրանքը, պարտվում է ոչ թե ընդդիմությունը, այլ՝ պետությունը
ՊԵԿ աշխատակիցներն Իրանից մաքսանենգ բեռ են հայտնաբերել՝ 10 կգ մարիխուանայի տեսքովՊԵԿ աշխատակիցներն Իրանից մաքսանենգ բեռ են հայտնաբերել՝ 10 կգ մարիխուանայի տեսքով
Գրիգորյան-Հաջիև հանդիպումը տեղի է ունեցել Փաշինյանի հանձնարարությամբԳրիգորյան-Հաջիև հանդիպումը տեղի է ունեցել Փաշինյանի հանձնարարությամբ
Քաղաքագետ․ Քանի դեռ ընդդիմությունը լռում է, Փաշինյանը կարող է օգտվել պլան Քաղաքագետ․ Քանի դեռ ընդդիմությունը լռում է, Փաշինյանը կարող է օգտվել պլան "Բ"-ից և ստանալ սահմանադրական մեծամասնություն 
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԱՊՀ պետությունների՝ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԱՊՀ պետությունների՝ "Բնակության պետության սահմաններից դուրս գտնվող աշխատողների մասնակցությամբ արտադրությունում դժբախտ պատահարների հետաքննության կարգի մասին" համաձայնագրին կից արձանագրության վավերացմանը
Հայաստանում հաշմանդամություն ունեցող և 63 տարեկանից բարձր անձինք աշխատանքի տեղավորման հնարավորություն կստանանՀայաստանում հաշմանդամություն ունեցող և 63 տարեկանից բարձր անձինք աշխատանքի տեղավորման հնարավորություն կստանան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան