


Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցնել։
Այս մասին Twitter-ի իր բլոգում գրել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ։ Նրա խոսքով, կիրակի օրը ինքը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների աճն անթույլատրելի է ։ <Մարտերը պետք է անհապաղ դադարեցվեն։ Բանակցությունները պետք է սկսվեն որքան հնարավոր է շուտ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում>, - գրել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը ։


