


Արմինֆո. Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հերթական անգամ դիմել է միջազգային հանրությանը ՝ կոչ անելով ուշադրություն դարձնել վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում իրականացված պատերազմական հանցագործություններին:
Միայն այսօր, ըստ նրա, Ադրբեջանն ինտենսիվ հարձակումներ է սկսել մայրաքաղաք Ստեփանակերտի վրա՝ հարվածներ հասցնելով քաղաքացիական ենթակառուցվածքներին, շենքերին՝ կասետային ռումբերի կիրառմամբ, ինչի հետևանքով կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում։
"Արցախում հումանիտար աղետ է։ Կոչ եմ անում միջազգային հանրությանը պատշաճ կերպով արձագանքել։ Բավական է խոսել, ժամանակն է գործելու: Կույր մի եղեք", - կոչ է արել օմբուդսմենը ։


