


Արմինֆո. Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հետ:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Բայրամովը ռուսաստանցի համանախագահին տեղեկացրել է տարածաշրջանում աճող լարվածության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման արդյունքում մարդկային զոհերի եւ ենթակառուցվածքների ոչնչացման մասին: Պոպովը լուրջ մտահոգություն է հայտնել տարածաշրջանում աճող լարվածության կապակցությամբ եւ ընդգծել հրադադարի ռեժիմի պահպանման կարեւորությունը: Ադրբեջանի արտգործնախարարը հավելել է, որ տարածաշրջանում խաղաղության ապահովման համար կարևոր պայման է հանդիսանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարումը:


