Արմինֆո. ՀՀ ՊՆ-ն խոստանում է փաստագրական ապացույցներ հակառակորդի կողմից Ջաբրայիլի եւ Մատաղիսի գրավման մասին ապատեղեկատվության վերաբերյալ:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների թվիթերյան էջերը, իրար հերթ չտալով, հիմա էլ Ջաբրայիլի ազատագրումն են տոնում, ինչը հերթական կեղծիքն է։ Իսկ քիչ անց կներկայացնենք փախուստ Մատաղիսից վավերագրությունը»։