


Արմինֆո. Սիրիան նախազգուշացնում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը Անկարայի միջամտության վտանգավոր հետեւանքների մասին: Այդ մասին ասվում է Սիրիայի Արաբական Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ, որը շաբաթ օրը տարածել Է SANA գործակալությանը։
"Թուրքիան նպատակ է հետապնդում էլ ավելի բորբոքել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը", - ասվում է փաստաթղթում: "Անկարայի գործողություններն ամենուրեք հանգեցնում են լարվածության աճի և կրոնական թշնամանքի սրման: Սիրիան կոչ է անում Երեւանին եւ Բաքվին միջոցներ ձեռնարկել ռազմական էսկալացիայի նվազեցման եւ տարաձայնությունները խաղաղ միջոցներով կարգավորման ուղղությամբ", նշվում է հայտարարության մեջ: "Ադրբեջանի կառավարությունը պետք է զգոնություն դրսեւորի թուրքական ծուղակում չհայտնվելու համար եւ պատասխանի հակամարտությունը զսպելու եւ երկխոսությանը վերադառնալու հայկական նախաձեռնություններին", - ընդգծում է Սիրիայի ԱԳՆ-ն:


