


Արմինֆո. Միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հարցում ցույց տվեց լիակատար անզորություն։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին հոկտեմբերի 3-ին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:
Վուչիչը հայտարարել է, որ դեմ է Կոսովոյի եւ Մետոխիայի սառեցված հակամարտությանը, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայիս դիմակայությունը "ցույց տվեց, թե որքան վտանգավոր են սառեցված հակամարտությունները": "Այս հակամարտությունում մենք տեսել ենք ողջ միջազգային հանրության բացարձակ անզորությունը, այդ պատճառով ես դեմ եմ Բալկաններում սառեցված հակամարտության վիճակին։ Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեզ համար մեծ դաս է, որովհետև սառեցված հակամարտությունները նշանակում են բախումներ ապագայում, որտեղ միջազգային հանրությունն անզոր է։ Այդ պատճառով ես կողմ եմ, որպեսզի հարցերը լուծվեն այսօր եւ վաղը, այլ ոչ թե մեր երեխաներին թողնենք", - հայտարարել է նախագահը ։


