


Արմինֆո.Հակառակոդին հզոր հարված է հասցվել: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Հակառակորդի Խոշոր խմբավորում է ընկել հարվածի տակ, տասնյակ միավոր զրհատեխնիկա է ոչնչացվել», - հավելել է ՊՆ ներկայացուցիչը։
Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը, իր հերթին, հաղորդել է, որ Պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է հակառակորդի` հարձակման նախապատրաստվող զրահատեխնիկայի խոշոր խմբավորում, զգալի քանակությամբ սպառազինություն և անձնակազմ: «Այսպիսով, ուղղություններից մեկում ձախողվել են հակառակորդի հարձակողական պլանները», - «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղարը:


